Ինչպե՞ս է հաշվարկվելու դեկրետը

Քրիստինե.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ասեք, խնդրում եմ՝ ինչպե՞ս է հաշվարկվելու իմ դեկրետը, եթե վերջին մեկ տարում աշխատել եմ երեք տարբեր ԱՁ-ների մոտ, ի՞նչ թղթեր են անհրաժեշտ և հերթականությունը:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Մարիաննա

Բարև Ձեզ, Քրիստինե:
«Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 6-րդ մաս.
6. Համատեղությամբ աշխատելու դեպքում ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկվում, նշանակվում և վճարվում է յուրաքանչյուր գործատուի և Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) կողմից` անկախ մյուսների կողմից նպաստը նշանակվելու և վճարվելու հանգամանքից: Համատեղությամբ աշխատելու դեպքում (այդ թվում` ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ հանդիսացող վարձու աշխատողի դեպքում) մայրության նպաստը հաշվարկվում և վճարվում է գործատուներից մեկի (վարձու աշխատողի ընտրությամբ, որին ներկայացվել է ժամանակավոր անաշխատունակության թերթիկ) կողմից:
22-րդ հոդվածի 8-րդ մաս.
8. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքում մայրության նպաստը նշանակելու (հաշվարկելու) համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված եկամտում հաշվի են առնվում նաև մնացած գործատուների կողմից հաշվարկային ժամանակահատվածի համար վարձու աշխատողին վճարված (վճարման ենթակա) եկամուտը (իսկ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ հանդիսացող վարձու աշխատողի դեպքում` նաև սույն հոդվածի 11-րդ մասով սահմանված եկամուտը), եթե վարձու աշխատողը ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ այդ գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ է (կամ ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ հանդիսացել է ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ): Այլ գործատուի վճարած եկամտի մասին տեղեկատվությունը նպաստը հաշվարկող և նշանակող գործատուին է ներկայացնում վարձու աշխատողը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով լիազոր մարմնի տված տեղեկանքի հիման վրա:
25-րդ հոդվածի 3-րդ մաս.
3. Համատեղությամբ աշխատելու դեպքում վարձու աշխատողին ժամանակավոր անաշխատունակության նպաստ նշանակելու համար նպաստը հաշվարկող և նշանակող գործատուի համար հիմք է համարվում ժամանակավոր անաշխատունակության թերթիկը, իսկ մյուս գործատուի (գործատուների) և լիազոր մարմնի համար` նպաստը հաշվարկող և նշանակող գործատուի կողմից վավերացված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի լուսապատճենը:

Tigran

Պետք է տեղեկանքի ձևով վերցնեք նախորդ 2 տարբեր ԱՁ-ների մոտ աշխատելու ժամանակ ստացած աշխատավարձերը առանց պահումների, որ ներկայում ում մոտ որ աշխատում եք կարողանան ճիշտ հաշվել: Եթե այդ տվյալները բաց մնա կտուժվեք: Հասկացա, որ հիմա էլ աշխատում եք:

Kristina29

Հարգելի Տիգրան, այո հիմա էլ աշխատում եմ, այս ամսվա 15-ին վերցրել եմ անաշխատունակության թերթիկը, իսկ այսօր հարկայինից վերցրեցի իմ անհատական եկամուտների քաղվածքը որտեղ նշված է վերջին 12 ամիսների ընթացքում աշխատած իմ ամբողջ պատմությունը, հիմա կխնդրեմ՝ օգնեք ինձ հաշվել իմ դեկրետի չափը, ինչպե՞ս ուղարկեմ ձեզ իմ տվյալները:

Tigran

Նայեք նույն օրվա այս հարցում Մայրության նպաստ, միջինից ելնելով հաշվեք: