Ինչպե՞ս է կատարվում մայրության նպաստի հաշվարկը 2 գործատուների մոտ աշխատելու պարագայում

Էլինա.

Հարգելի՛ մասնագետներ,
Խնդրում եմ օգնել՝ հասկանալու, թե ինչպես է կատարվում մայրության նպաստի հաշվարկը (միջին ամսական աշխատավարձի հաշվումը) 2 գործատուների մոտ աշխատելու պարագայում:

Ունեմ հիմնական գործատու, և նաև համատեղության կարգով դասավանդում եմ:

Ցանկանում եմ հասկանալ` միջին աշխատավարձ հաշվարկելիս արդյո՞ք առանձին են միջինացվում և կիրառում նվազագույն աշխատավարձի 50 տոկոսին չբավարարելու պայմանը, թե՞ յուրաքանչյուր գործատուի մոտ ստացած միջին աշխատավարձը առանձին են հաշվարկում և համեմատում այս պայմանին:

Քանի որ, իմ պարագայում, դասավանդման ժամերի դիմաց ստացված տարեկան համախառն զուտ եկամուտը կազմում է մոտ 250 000 ՀՀ դրամ:

Կանխավ շնորհակալ եմ այս հարցադրումն ինձ պարզաբանելու համար:
Հարգանքով՝
Էլինա

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Suzy

Մայրության նպաստը հաշվարկվում է միայն հիմնական գործատուի կողմից:

Սոն

Հարգելի Էլինա, ես համատեղությամբ եմ աշխատում և հարկայինից քաղվածք եմ տարել վերջին 12 ամսվա եկամուտներիս մասին: Հղիության սկզբում նաև երրորդ աշխատանք եմ ունեցել ու չորրորդ ամսում կրճատվել եմ: Ֆիզ. գնալիս հիմնական գործատուս նաև հաշվել է այդ շրջանում ստացածս աշխատավարձը, քանի որ հարկայինի տված քաղվածքում նաև դա էր ընդգրկված: Վճարվել եմ մի քանի օր առաջ:

Աստղիկ

Սոն ջան, խնդրում եմ, եթե կարող եք, իմ մի քանի հարցերին պատասխանեք ու օգնեք ինձ, եթե այո` գրում եմ իմ էլ. հասցեն, խնդրում եմ արձագանքեք atik23 շնիկ yandex.ru, ձեր էլ. հասցեն ես չեմ տեսնում: Կանխավ շնորհակալ եմ: