Ինչպե՞ս է իրականցվում հյուրանոցի հաշվապահությունը

Nona.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ ասեք՝ ինչպե՞ս են վարում հյուրանոցի հաշվապահությունը։ Ոնց հասկացա կարող է գործել միկրոյի դաշտում, սնունդի մասը ո՞նց է կազմակերպվում, օգտագործվու՞մ է ՀԴՄ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

ՀԴՄ օգտագործվում է: Միկրոյի դաշտում գործելու համար կարևոր է հյուրանոց է, թե հյուրատուն, դրանով պայմանավորված սննդի մասի հարցը հստակ է դառնում:

Իննա

ՀԴՄ-ն պարտադիր է:

Ալլա

Հյուրանոցը կարող է գործել որպես միկրո, բայց առանց սննդի, քանի որ միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ չեն կարող համարվել Երևան քաղաքի վարչական սահմաններում հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնողները (բացառությամբ զբոսաշրջային տների միջոցով մատուցվող՝ հյուրանոցային ծառայությունների հետ անմիջականորեն կապված՝ հանրային սննդի (նախաճաշ, ճաշ, ընթրիք) ոլորտի գործունեության): Այսինքն՝ հյուրանոց չպետք է լինի, այլ հյուրատուն:
ՀԴՄ օգտագործումը պարտադիր է՝ անկախ նրանից կանխիկ վճարում է, թե քարտով:

Armine Mkrtchyan

ՀԴՄ պարտադիր է:

Nerses

Այո, պետք է հասկանալ հյուրանոց է, թե հյուրատուն, քանի որ սննդի մասով հստակ պետք է որոշվի՝ կարող եք միկրոյի դաշտում աշխատել, թե ոչ: ՀԴՄ-ն պարտադիր է:

Anushik

Հյուրանոցային ծառայությունների մատուցման հետ կապված կարող եք կարդալ նաև իրազեկման թերթիկը հետևյալ հղմամբ.