Մարիետա.
Խնդրում ենք պատասխանել. ինչպե՞ս են հարկվում տուրիստական գործակալությունները:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Մարիետա.
Խնդրում ենք պատասխանել. ինչպե՞ս են հարկվում տուրիստական գործակալությունները:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Հարկվում են այն հարկատեսակով, ինչ դաշտում աշխատում եք` ԱԱՀ կամ ՓՄՁ դաշտում, այդ մասով տուրիստական գործակալների համար առանձնահատկություն չկա:
Հարգելի Մարիետա, մասնավորապես ԱԱՀ մասին օրենքի հոդված 34-ում նշվում է.
Հոդված 34. Զբոսաշրջության գործունեության մասով ԱԱՀ-ով հարկվող շրջանառություն է համարվում զբոսաշրջիկներին (այդ թվում` այլ զբոսաշրջիկային գործակալությունների հետ կնքված պայմանագրերի հիման վրա) մատուցվող ծառայությունների ընդհանուր արժեքը` առանց միջազգային ուղեվորափոխադրման համար զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց կողմից վճարվող գումարների: Օտարերկրյա անձանց մատուցվող զբոսաշրջային ծառայությունները, ինչպես նաև զբոսաշրջիկային գործակալությունների կողմից մատուցվող գործակալական ծառայություններն ազատվում են ավելացված արժեքի հարկից, եթե այդ ծառայությունների շրջանակներում ուղևորությունները, ճանապարհորդությունները, էքսկուրսիաները իրականացվում են Հայաստանի Հանրապետության տարածքում:
Շատ շնորհակալություն նամակիս արձագանքելու համար: Անկեղծ ասած ես կարդացել էի օրենքը, սակայն հատկապես այդ հոդվածի առաջին մասը բավական խրթին է ինձ համար, և չեմ կարողանում հասկանալ: Ցանկություն ունեմ տուրիստական գործակալություն բացել և ուզում եմ հասկանալ, թե ինչպես են հարկվում տուրիստական գործակալությունները: Եթե հնարավոր է մի փոքր ավելի մանրամասնեք այդ օրենքը:
Կանխավ շնորհակալ եմ:
Բարև ձեզ, ես նույնպես ուզում եմ բացել տուրիստական ֆիրմա և չգիտեմ` որտեղից սկսել: Խնդրում եմ ինձ հուշեք, եթե գիտեք, թե ինչ սիստեմայով է աշխատելու գործակալությունը: