Անա.
Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ։ Կխնդրեյի օգնել ինձ այս հարցերում։ 1․ Հարկային դաշտում ինչպե՞ս են հաշվում եռամսյակը (4-րդ եռամսյակը ներառու՞մ է նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար ամիսները)։ 2․ Եթե Ա/Ձ ՏՏ ոլորտում բացվել է հոկտեմբերի 26-ին, նոյեմբերի 10-ին ուղարկել եմ շրջհարկով աշխատելու դիմում, կարո՞ղ եք ասել՝ այս պարագայում պետք է 3-րդ եռամսյակի համար հաշվետվություն ուղարկել։ Շնորհակալություն
Չորրոդ եռամսյակը ներառում է հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսները, հետևաբար պետք է ուղարկեք միայն չորրորդ եռամսյակի համար։
հաշվետվություն
Լավ, շնորհակալ եմ շատ, իսկ եթե աշխատանքը իրականացվում է այլ երկրի կազմակերպության հետ, այս պարագայում ինչոր հաշվետռվություն ավելանու՞մ է։
Հարգելի Անա, 4-րդ եռամսյակը՝ այո, ներառում է հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսները, 2023թ. մինչև հունվարի 20-ը կարող եք տալ 4-րդ եռամսյակի հաշվետվություն:
Լավ, շնորհակալ եմ, իսկ կասե՞ք՝ արժե հիմա դիմել արտոնագրի համար։
1 4-րդ եռամսյակը ներառում է հոկտեմբեր,նոյեմբեր, դեկտեմբեր ամիսները։
2․ Եթե Ա/Ձ ՏՏ ոլորտում բացվել է հոկտեմբերի 26-ին, նոյեմբերի 10-ին ուղարկել եք շրջհարկով աշխատելու դիմումը,դա իր ժամկետում է,
այս պարագայում պետք է 4-րդ եռամսյակի համար հաշվետվություն ուղարկել 2023-ի հունվարին։
Լավ, շնորհակալ եմ շատ, իսկ եթե աշխատանքը իրականացվում է այլ երկրի կազմակերպության հետ, այս պարագայում ինչոր հաշվետռվություն ավելանու՞մ է։
այո ավելանում է,ինչպես նաև կարևոր է թե որ երկրի հետ են գործարքները,
Իսկ ի՞նչ հաշվետվություն է ավելանում։
Լատվիայի, կասեք այս պարագայում ի՞նչ է ավելանում։
Լատվիայի հետ ունենք կրկնակի հարկումը բացառելու մասին պայմանագիր, դա ձեր գործարքների ժամանակ պետք է հաշվի առնեք,
Լավ, շնորհակալ եմ, իսկ կասե՞ք՝ արժե՞ հիմա դիմել արտոնագրի համար։
արժե դիմել,թեև ժամանակը դրա վերջանում է,կարող է երկարացնեն կամ այլ արտոնություն սահմանվի,ինչպես հիմա փորձնական ծրագիր են իրականացնում աշխատավարձերի հետ կապված
Շնորհակալ եմ Տիգրան, կխնդրեյի օգնել հասկանալ հետեվյալը․ եթե հիմա դիմեմ արտոնագրի համար եվ ստանամ, այն գործեոլւ է միայն դեկտեմբեր ամսի համար, եվ ի՞նչ հարկից այն կազատի ինձ, եթե ես ամեն ամիս պետք է վճարեմ եկ․հարկ 5000, սոց․ 5000 , դրոշմանիշ + շրջհարկ․ այս պարագայում կասեք ինչից եմ ես ազատվելու, ու եթե հանկարծ 23թ համար հավաստագիրը այլեվս չնդունի, արդյոք ես կկարողանամ հունվարից նորից դառնալ շրջհարկ վճարող։
արտոնագիրը տալիս է արտոնություն շահութահարկից ու եկամտային հարկի գծով,քանի որ շրջհարկի դաշտում եք,այդ արտոնությունները ձեր վրա չեն կիրառվի,սակայն եթե այդ արտոնությունների ժամկետը երկարացնեն կամ այլ կերպ աջակցություն նոր սահմանեն լավ կլինի շատերի համար, դուք խնդիր չունեք 2023-ից էլի շարունակել գործել որպես շրջհարկ վճարող, ընդամենը մինչև 20,02,23 պետք է ներկայացնեք շրջհարկի հայտարարությունը,
Չորրորդ եռամսյակը իր մեջ ներառում է հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսները: 4-րդ եռամսյակի հաշվետվությունը հանձնվում է մինչև հաջորդ ամսվա 20-ը ներառյալ՝ այսինքն հունվարի մինչև 20-ը: Եթե հոկտեմբերից եք դարձել շրջհարկ վճարող և որևէ գործարք հոկտեմբերին չեք կատարել, ուրեմն հոկտեմբեր ամսվա շրջանառության թիվը կվերցնեք զրո:
Լավ, իսկ այդ պարագայում դա ինչպե՞ս է նշվելու, որ հոկտեմբերը զրո է։
3-րդ եռամսյակի համար հաշվետվություն պետք չէ ուղարկել։ Հոկտեմբերի համար առնձին ևս պետք չէ ուղարկել։ Միանգամից կուղարկեք 4-րդ եռամսյակ: Հավաստագրի համար կարող եք դիմել: Դիմելու ժամկետը սահմանափակ է: Եթե աշխատանքը իրականացվում է այլ երկրի կազմակերպության հետ, ապա բացի իրենց ուղարկած ինվոյսինգից՝ e-invoicing ծրագրով պետք է դուրս գրեք հաշիվ վավերագիր:
Շնորհակալ եմ Գայանե ջան, աշխատանքը իրականացվելու է Լատվիայում, e-invoicing ծրագրով հաշիվ դուրս գրելու պարագայում այդ երկրում արդյո՞ք գործում է այդ ծրագիրը, եվ եթե ոչ, ապա ի՞նչ միջոցով կարելի է կազմակերպել դա, կխնդրեյի օգնել։
Այդ երկրի հետ փաստաթուղթ եք դուրս գրում տարադրամով՝ համաձայն Ձեր պայմանագրի, այն մեր ՀՏ-ն չի տեսնում: Դրա համար էլ ՀՏ-ում երևալու համար e-invoicing ծրագրով՝ համաձայն ՀՕ 16 հոդվածի, համարժեք ՀՀ դրամով պետք է դուրս գրեք հաշիվ վավերագիր: Վերջինս էլ չեն տեսնում այլ երկրում:
Գայանե ջան, ինքս հաշվապահ չեմ դրա համար միանգամից չեմ հասկանում ինչի մասին է խոսքը, բայց տվյալ կազմակերպության հետ պայմանագիրը, երբ կնքնվել է նշված է եվրո, հիմա ինվոյսինգով հաշիվ ուղարկելուց այդ գումարը վեր եմ ածելու դրամի ու այդպես ուղարկեմ, ճի՞շտ հասկացա ես ձեզ։
հարգելիս այստեղ հարցեր գրելով այդ ամենի մասին չեք պատկերացնի,դրա համար ավելի լավ է դիմեք հաշվապահի ու տեղում ձեզ բացատրեն ինչ է պետք անել,ինվոյս պետք է ներկայացնեք լատվիական կողմին իսկ այստեղ հարկային ծրագրով ապահովեք հաշիվ վավերագրի դուրսգրումները,
Լատվիային՝ եվրո, ՀՏ-ին՝ ՀՀ դրամ: Կարդացեք ՀՕ 16 հոդված: