Անի.
Բարև Ձեզ: Աշխատակիցս հունվարի 10-ից սկսած մինչև մարտի 17-ը հիվանդության 3 թերթիկ է ներկայացրել առանց ընդատումների՝ շարունակական։ Այժմ հաշվարկման համար բոլոր բյուլետենների դեկտեմբերից պետք է միջինը հաշվարկե՞մ և միայն մեկ անգամ եմ կիրառում այդ երեքի համար՝ 1 օր չվճարելը, 5 օր գործատու, մնացածը պետ. բյուջե։
Այո, պետք է միջինը հաշվարկեք միայն մեկ անգամ ու կիրառեք այդ երեքի համար, 1 օր չվճարվող, 5 օրը գործատուի հաշվին, մնացած օրերը պետ. բյուջեից փոխհատուցում։
Այո բոլորի համար նույն միջին աշխատավարձն է գործում, 1 օր չվճարվող, 5 օր գործատու, իսկ մնացած օրերը բյուջեի հաշվին, հանգստյան օրերը չվերցնեք հաշվարկի մեջ:
Բարև Ձեզ: Դուք հաշվարկելու եք 3 առանձին անաշխատունակության նպաստ՝ շարունակական, եթե, օրինակ, Դուք աշխատում եք 1С ծրագրով, 2-րդ և հաջորդ անաշխատունակության նպաստները հաշվարկելիս ծրագրում պետք է նշեք շարունակական, այսինքն՝ 3-ում էլ առանձին հաշվարկ է կատարվելու՝ 1 օր չվճարվող, 5 օր գործատուի, մնացածը պետ. բյուջեի հաշվին, և հաշվարկվելու է նույն միջինով, այո, դեկտեմբերից 12 ամսվա ստացած վճարների գումարով: