Գայանե.
Բարև Ձեզ: Կարո՞ղ եք ինձ օգնել գտնելու մասնագիտական որակավորում պահանջող աշխատանքների /պաշտոնների/ ցանկը: Այսինքն՝ այն աշխատանքները, որոնց համար աշխատողին աշխատանքի ընդունելու համար մասնագիտական որակավորման փաստաթղթեր են պետք: Նշեք խնդրեմ իրավական ակտերը: Շնորհակալ եմ:
Չկա մասնագիտական որակավորում պահանջող աշխատանքների ցանկ, դա պայմանավորվում է տվյալ գործունեության օրենքներով կամ լիցենզավորման կարգով: Ձեր հարց, ո՞ր ոլորտին է վերաբերում: Օրինակ՝ տեսեք անձի մասնագիտական որակավորում ունենալու փաստը պետք է հավաստվի սույն օրենքով սահմանված կարգով մասնագիտական որակավորման ստուգման արդյունքում լիազորված մարմնի կողմից տրված համապատասխան փաստաթղթերով (վկայականներով, դիպլոմներով կամ օրենսդրությամբ նախատեսված այլ փաստաթղթերով): Անձի կողմից ոչ պակաս, քան 3 տարի անընդմեջ որոշակի պաշտոններում կամ որոշակի բնագավառներում աշխատանքներ կատարելու մասին աշխատանքային ստաժը նույնպես կարող է համարվել անձի` տվյալ մասնագիտական որակավորում ունենալու փաստը հավաստող փաստաթուղթ, եթե դա սահմանված է օրենքով, լիցենզավորման կամ որակավորման կարգերով: