Սեդա․
Բարև Ձեզ։ Ապրանք ներմուծելիս տեղական բեռնափոխադրողը հաշիվը գրում է 2 տողով՝ մինչև ՀՀ սահման և ՀՀ սահման – ք․ Երևան։ Հարցս հետևյալն է՝ ինչու՞ է տարանջատվում:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Սեդա․
Բարև Ձեզ։ Ապրանք ներմուծելիս տեղական բեռնափոխադրողը հաշիվը գրում է 2 տողով՝ մինչև ՀՀ սահման և ՀՀ սահման – ք․ Երևան։ Հարցս հետևյալն է՝ ինչու՞ է տարանջատվում:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
ԱԱՀ-ի հետ է կապված, ՀՕ հ.65
1. ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկումը Օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված՝ ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող գործարքների հարկման բազայի նկատմամբ ԱԱՀ-ն 0 տոկոս դրույքաչափով հաշվարկելն է:
2. ԱԱՀ-ի 0 տոկոս դրույքաչափով հարկվում են Օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված՝ հետևյալ գործարքները.
4) բեռների, փոստի և (կամ) ուղևորների փոխադրման՝ միջազգային տրանսպորտային ծառայությունների մատուցումը: Սույն կետի կիրառության իմաստով՝
ա. բեռների, փոստի և (կամ) ուղևորների՝ ցանկացած տեսակի տրանսպորտային միջոցով փոխադրման տրանսպորտային ծառայությունը համարվում է միջազգային, եթե այն սկսվում է Հայաստանի Հանրապետությունում և ավարտվում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կամ եթե այն սկսվում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս և ավարտվում է Հայաստանի Հանրապետության տարածքում.
բ. տրանսպորտային ծառայություն է համարվում նաև այլ կազմակերպությունների և (կամ) ֆիզիկական անձանց միջոցով (ներգրավմամբ) բեռների, փոստի և (կամ) ուղևորների փոխադրման կազմակերպման միջնորդական գործունեությունը.
Բարև Ձեզ, Սեդա։ Հիմնականում տարանջատումը կատարվում է ներմուծվող ապրանքի համար ներմուծման մաքսատուրքը և ԱԱՀ-ն հաշվարկելու համար, այսինքն դրանց հաշվարկման համար որպես հիմք է վերցվում մինչև ՀՀ սահմանը տեղափոխելու ծախսը։ Այս պահին սա վերաբերում է միայն 3-րդ երկրներից ներմուծմանը, քանի որ ԵՏՄ-ից ներմուծման դեպքում ԱԱՀ հարկման բազա է վերցվում ապրանքի ինվոյսային արժեքը (նախկինում ինքնարժեքն էր վերցվում, 3-րդ երկրից ներմուծման նման)։
Շատ բեռնափոխադրողներ պահպանում են հաշիվ գրելու այս ձևը՝ անկախ նրանից, թե բեռնափոխադրումը որտեղից որտեղ է եղել։
Մաքսային արժեքի որոշման ժամանակ հիմք է վերցվում մինչև սահմանը հատելը, և մաքսային արժեքը հաշվարկվում է ավելի քիչ․․․, այդ իսկ պատճառով տարանջատում են։