Arsine.
Հարգելի հաշվապահներ,
ինչո՞վ են իրարից տարբերվում հավելավճարը, հավելումը և պարգևավճարը:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Arsine.
Հարգելի հաշվապահներ,
ինչո՞վ են իրարից տարբերվում հավելավճարը, հավելումը և պարգևավճարը:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Հարգելի Արսինե, հավելավճարը հավելյալ վճար է ինչ-որ լրացուցիչ աշխատանքի, կամ աշխատանքի վնասակար լինելու հետ կապված, պարգևավճարը խրախուսական վճար է աշխատողին, իսկ հավելումը նույն հավելավճարն է: Հարկերի հաշվարկման առումով երեքն էլ նույն կերպ են հաշվարկվում, ինչ աշխատավարձը:
Ինձ նույնպես հետաքրքրում է այս հարցը: Եթե հավելումն ու հավելավճարը չեն տարբերվում իրարից, ապա ինչու՞ է աշխատանքային օրենսգրքում տարբեր տերմիններ օգտագործվում:
1) հիմնական աշխատավարձ (այսուհետ նաև` պաշտոնային դրույքաչափ)` սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված բազային աշխատավարձի և սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված գործակցի արտադրյալ.
2) լրացուցիչ աշխատավարձ՝ աշխատավարձի փոփոխական մաս, որը հաշվարկվում է պաշտոնային դրույքաչափի նկատմամբ, և որի վճարումը պայմանավորված է սույն կետի «ա» և «բ» ենթակետերում թվարկված որևէ պայմանի և(կամ) պայմանների առկայությամբ և ներառում է`
ա. հավելում` սույն ենթակետում նշված պայմաններից որևէ մեկի կամ դրանցից մի քանիսի, այն է՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներ կատարելու, բարձրլեռնային, սահմանամերձ վայրերում, արտաժամյա, գիշերային ժամերին, հանգստյան, տոնական օրերին աշխատելու, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների հետ առնչվելու համար, զինվորական, քրեակատարողական և փրկարար ծառայության առանձնահատկություններով պայմանավորված` պաշտոնային դրույքաչափի նկատմամբ հաշվարկվող տոկոսային ավելացում,
բ. հավելավճար` սույն ենթակետում նշված պայմաններից որևէ մեկի կամ դրանցից մի քանիսի, այն է՝ դասային, դիվանագիտական աստիճանների, տվյալ պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից բարձր դասային աստիճան ունենալու, կոչումների, աշխատանքային և(կամ) ծառայության ստաժի, օտար լեզուների իմացության համար պաշտոնային դրույքաչափի նկատմամբ հաշվարկվող տոկոսային ավելացում.
3) պարգևատրում` միանվագ վճար, որը պետական պաշտոն զբաղեցնող անձին տրվում է ծառայողական գործունեության գնահատման և(կամ) հատուկ առաջադրանքների և(կամ) որակյալ աշխատանքների կատարման համար.
4) բազային աշխատավարձ` պետական պաշտոն զբաղեցնող անձանց հիմնական աշխատավարձի որոշման համար հիմք հանդիսացող միավոր.
5) գործակից՝ պետական պաշտոն զբաղեցնող անձանց հիմնական աշխատավարձի չափը որոշելու համար բազային աշխատավարձն այդ թվով բազմապատկելու համար սահմանված մեծություն.
6) միևնույն պաշտոն` պետական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված նույն ենթախմբի պաշտոններ.
7) դրամական օգնություն` սույն օրենքի 23-րդ և 24-րդ հոդվածներով նախատեսված վճար: