Ինկոտերմս

Ինկոտերմս
Ինկոտերմս

Ի՞նչ է Ինկոտերմս – ը

Ինկոտերմս – ը կանոններ են, որոնք ապահովում են արտաքին առևտրի ոլորտում լայնորեն օգտագործվող առևտրային տերմինների միանշանակ մեկնաբանությունը և վերաբերում են առաջին հերթին ֆրանկոյին՝ վաճառողից գնորդին պատասխանատվության անցման վայրին։

Առաջին Ինկոտերմսը հրապարակվել է 1936թ.-ին, իսկ ներկա պահին գործում է Ինկոտերմս 2020 – ը։

Որո՞նք են Ինկոտերմս տերմիններով կարգավորվող հիմնական սկզբունքները

Ինկոտերմս տերմիններով կարգավորվող հիմնական սկզբունքներն են.

  • գնորդի և վաճառողի միջև ապրանքի առաքման տրանսպորտային ծախսերի բաշխումը, այսինքն սահմանումը, թե որ ծախսերը և մինչև ուր կրում է վաճառողը, և որոնք, սկսած որ պահից՝ գնորդը
  • բեռի վնասման, կորստի կամ ոչնչացման ռիսկերը վաճառողից գնորդին անցնելու պահը
  • ապրանքի առաքման ամսաթիվը, այսինքն վաճառողի կողմից գնորդի կամ նրա ներկայացուցիչի (օրինակ՝ տրանսպորտային կազմակերպության) տնօրինմանը ապրանքի փաստացի հանձնման պահի սահմանումը և, հետևաբար, առաջինի կողմից առաքման ժամկետների գծով իր պարտավորությունների կատարումը կամ չկատարումը

Որո՞նք են առաքման պայմանները

Ինկոտերմս 2020 – ի համաձայն գոյություն ունեն ապրանքների առաքման պայմանների 4 հիմնական խումբ՝ E, F, C և D․

Խումբ E (բարձում)

  • EXW (անգլերեն՝ ex works, ֆրանկո-պահեստ, ֆրանկո-գործարան) – ապրանքը վերցվում է գնորդի կողմից պայմանագրում նշված վաճառողի պահեստից, արտահանման տուրքերի վճարումը մտնում է գնորդի պարտականությունների մեջ

Խումբ F (հիմնական բեռնափոխադրումը վճարված է գնորդի կողմից)․

  • FCA (free carrier, ֆրանկո-բեռնափոխադրող) – ապրանքը հասցվում է պատվիրատուի հիմնական բեռնափոխադրողի մոտ՝ պայմանագրում նշված առաքման հիմնական տերմինալ, արտահանման տուրքերը վճարում է վաճառողը
  • FAS (free alongside ship) – ապրանքն առաքվում է գնորդի նավի մոտ, պայմանագրում նշվում է բեռնման նավահանգիստը, բեռնումը և տեղափոխումը վճարում է գնորդը
  • FOB (free on board) – ապրանքը բեռնվում է գնորդի նավ, տեղափոխումը վճարում է վաճառողը

Խումբ C (հիմնական բեռնափոխադրումը վճարված է վաճառողի կողմից)․

  • CFR (cost and freight) – ապրանքն առաքվում է մինչև պայմանագրում նշված գնորդի նշանակետ նավահանգիստ, հիմնական տեղափոխման ապահովագրությունը, բեռնումը և տեղափոխումը վճարում է գնորդը
  • CIF (Cost, Insurance and Freight) – նույնն է, ինչ-որ CFR-ը, սակայն հիմնական տեղափոխումն ապահովագրում է վաճառողը
  • CPT (carriage paid to…) – ապրանքը հասցվում է պատվիրատուի հիմնական բեռնափոխադրողի մոտ, հիմնական բեռնափոխադրումը մինչև պայմանագրում նշված ժամանման տերմինալ վճարում է վաճառողը, ապահովագրության ծախսերը կրում է գնորդը, ներմուծման/մաքսազերծման և հիմնական բեռնափոխադրողի ժամանման տերմինալից դեպի նշանակման վայր ծախսերը կրում է գնորդը
  • CIP (carriage and insurance paid to…) – նույնն է, ինչ որ CPT-ն, բայց հիմնական բեռնափոխադրումը ապահովագրվում է վաճառողի կողմից

Խումբ D (առաքում)․

  • DAP (delivered at point) – առաքում պայմանագրում նշված նշանակետ, ներմուծման տուրքերը և տեղական հարկերը վճարում է գնորդը
  • DPU (delivered at place unloaded) – այս տերմինը նշանակում է, որ վաճառողը կատարում է արտաքին առևտրային պայմանագրով իր պարտավորությունները, երբ գնորդին է փոխանցում նշանակված կետում բեռնաթափված և արտահանման մաքսազերծում անցած ապրանքները (անհրաժեշտության դեպքում վճարվում են նաև արտահանման տուրքեր և տուրքեր)
  • DDP (delivered duty paid) – ապրանքն առաքվում է պատվիրատուին պայմանագրում նշված նշանակետ՝ մաքրված բոլոր ռիսկերից և տուրքերից

Ծանոթացա՞ք պայմաններին։ Ժամանակն է ընտրել բեռնափոխադրող…

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

նյութը լավ է որ գոնե մինիմալ տվյալներ ունեն մարդիկ ինկոտերմսի մասին