Ի՞նչպես է հաշվարկվում ֆիզ. արձակուրդի գումարը

Սոնա.

Բարև Ձեզ: Շուտով գնալու եմ ֆիզ. արձակուրդ: Աշխատում եմ երկու տեղ՝ մեկում որպես հիմնական աշխատող, իսկ մյուս տեղում պայմանագրային աշխատող եմ։ Այս դեպքում ի՞նչպես են հաշվում ֆիզ. արձակուրդի գումարը։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Համատեղությամբ աշխատող վարձու աշխատողի մայրության նպաստը հաշվարկում, նշանակում և վճարում է հիմնական աշխատավայրի գործատուն: Համատեղությամբ աշխատող վարձու աշխատողի դեպքում հղիության և ծննդաբերության արձակուրդ տալու մասին անհատական իրավական ակտ ընդունելու համար հիմնական աշխատավայրի գործատուի համար հիմք է համարվում անաշխատունակության թերթիկը, իսկ այլ գործատուների համար` անաշխատունակության թերթիկի լուսապատճենը:
Համատեղությամբ աշխատելու դեպքում վարձու աշխատողի մայրության նպաստը հաշվարկվում, նշանակվում և վճարվում է հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի այն օրվանից, երբ վարձու աշխատողը բոլոր գործատուների մոտ գտնվում է հղիության և ծննդաբերության արձակուրդում:
Համատեղությամբ աշխատող վարձու աշխատողի մայրության նպաստը հաշվարկելու համար միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս հիմնական գործատուն եկամտում հաշվառում է նաև հաշվարկային ժամանակահատվածի համար այլ գործատուի (գործատուների) կողմից հաշվարկած եկամուտը, եթե մայրության նպաստը հաշվարկող գործատուի մոտ հղիության և ծննդաբերության արձակուրդի մեջ գտնվելու առաջին օրվա դրությամբ վարձու աշխատողն այլ գործատուի մոտ ևս գտնվում է հղիության և ծննդաբերության արձակուրդում։

Gevs

Դուք պետք է երկրորդ աշխատավայրից տեղեկանք տանեք /բացված տեսքով/ Ձեր հիմնական աշխատավայր, որպեսզի կարողանան ճիշտ հաշվել Ձեր Ֆիզ. արձակուրդը:

Nerses

Երկրորդ աշխատավայրից հիմնական աշխատավայր եք ներկայացնելու տեղեկանք որպեսզի գործատուն հաշվարկի գումարը:
Համատեղությամբ աշխատելու դեպքում վարձու աշխատողին նպաստ նշանակելու համար հիմնական աշխատավայրի գործատուի համար հիմք է համարվում ժամանակավոր անաշխատունակության թերթիկը, իսկ մյուս գործատուի (գործատուների) և լիազոր մարմնի համար` հիմնական աշխատավայրի գործատուի կողմից վավերացված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի լուսապատճենը:

Anushik

Հաշվարկվելու է միայն աշխատանքային պայմանագրով ստացված եկամուտը, քանի որ վարձու աշխատողին մայրության նպաստ տրվում է ՀՀ ԱՕ-ով սահմանված` հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի բոլոր օրացուցային օրերի համար:

Աննա

Համատեղությամբ աշխատանքի դեպքում ևս ստանալու եք նպաստ: Հիմնական տեղում ներկայացրեք անաշխատունակության թերթիկը, իսկ, եթե երկրորդ աշխատավայրում պայմանագրային տեսակը քաղիրավացիական չէ, աշխատանքայն է, ապա երկրորդ աշխատավայր ներկայացրեք թերթիկի պատճեն: