Ի՞նչ փաստաթուղթ պետք է լրացնել

Վիլեն․

Բարև ձեզ: Խնդրեմ, կասե՞ք՝ գործուղված անձանց օրապահիկ և գիշերավարձ վճարելու վերաբերյալ ի՞նչ փաստաթուղթ պետք է լրացնել:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տիգրան

Առաջինը՝ գործուղման հրաման, երկրորդը՝ գործուղման վկայական: Օրապահիկի համար հիմք է հրամանը, իսկ գիշերավարձի համար ստանում եք առհաշիվ գումար/կանխավճար՝ ըստ սահմանված չափերի, մինչև որ, ասենք, հյուրանոցից կբերեք հաշիվ ֆակտուրա, ՀԴՄ:

Ալլա

Լրացնում եք առհաշիվ գումարների ծախսման մասին հաշվետվություն:

Վիլեն

Հաշվետվության ձևը կարո՞ղ եք ուղարկել, եթե հնարավոր է, նաև լրացված օրինակ:

v.g.gharibyan շնիկ gmail.com

Մարինե

Եթե կանխիկ է վճարվում, ապա դուրս է գրվում ելքի օրդեր: Գործուղումից վերադառնալուց հետո գործուղվողը առհաշիվ գումարների ծախսման վերաբերյալ հաշվետվություն է ներկայացնում և այնտեղ ձեռք բերված ծախսային փաստաթղթերը, ասենք՝ հյուրանոցից ՀԴՄ կամ մուտքի օրդեր:

Արա

Որպեսզի անձը ստանա բարձր գիշերավարձ, և ամբողջությամբ հատուցվեն տրանսպորտային ծախսերը, պետք է ունենա հյուրանոցի վարձի կտրոնը, իսկ ըստ անհրաժեշտության՝ հաշիվ-ապրանքագիր, պետք է ունենա տրանսպորտով մեկնելու համապատասխան ուղեվարձի կտրոնը, հակառակ պարագայում նրան կվճարվի միայն 3 000 դրամ օրապահիկ և 5 000 դրամ գիշերավարձ: