Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Եթե կազմակերպությունն ունի 10 և ավելի աշխատող, և աշխատավարձը վճարում է կանխիկ՝ ի՞նչ տուգանք կարող է կիրառվել և ինչքա՞ն է չափը:
Հոդված 192.
Աշխատավարձի վճարման ժամկետները և կարգը
(վերնագիրը փոփ. 24.06.10 ՀՕ-117-Ն)
1. Աշխատավարձը յուրաքանչյուր ամիս հաշվարկվում և աշխատանքային օրերին վճարվում է աշխատողին ամսական առնվազն մեկ անգամ` մինչև հաջորդ ամսվա 15-ը:
Գործատուն կարող է ամսական աշխատավարձ վճարել մեկ անգամից ավելի պարբերականությամբ:
2. Աշխատավարձի վճարումը պարտավորագրերով և արժեթղթերով արգելվում է, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Աշխատավարձը վճարվում է Հայաստանի Հանրապետության արժույթով և կարող է վճարվել կանխիկ կամ անկանխիկ՝ բանկային վկայագրով, չեկերով կամ աշխատողի նշած բանկային հաշվին դրամական փոխանցումով: Երևան քաղաքում գործունեություն ծավալող 10 և ավելի աշխատող ունեցող գործատուն աշխատավարձի վճարումները կատարում է անկանխիկ եղանակով:
Այդ դրույթը վերաբերում է Երևանին: Հավանաբար էլի Գործատուի կողմից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կամ ժամկետներում աշխատավարձ չհաշվարկելը թույլ տված անձի նկատմամբ` յուրաքանչյուր աշխատողի մասով չհաշվարկված կամ չվճարված աշխատավարձի մեկ քառորդի չափով:
Արամ
Հյուր
4 տարի առաջ
Հարգելի Տիգրան, այսինքն՝ միայն վարչական է կիրառվու՞մ։ Հարկայինի մասով նման դեպքում կառաջանա՞ն խնդիրներ։

Եթե Երևանում է աշխատավարձի վճարումները կատարվում է անկանխիկ եղանակով: