Հրաչյա.
Բարև Ձեզ: Ի՞նչ տարբերություն տարբեր գներով առաջարկող ՀԴՄ սարքերի միջև:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Հրաչյա.
Բարև Ձեզ: Ի՞նչ տարբերություն տարբեր գներով առաջարկող ՀԴՄ սարքերի միջև:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Գնային տարբերությունը հիմնականում ֆիրմաների մեջ է, և կապ ունի նաև սպասարկման հետ: Կարևորը հդմ-ն լինի նոր սերնդի և բավարարի ՊԵԿ-ի պահանջները, այսինքն՝ օնլայն եղանակով ինֆորմացիան հաղորդի ՊԵԿ:
Ֆունկցիոնալ տեսակետից նույնն են:
Տարբեր են դրանց արտադրողները, սակայն կառավարության որոշմամբ սահմանված ՀԴՄ-ներին ներկայացվող տեխնիկական կամ ֆունկցիոնալ պահանջները ընդհանուր են: Գրածս վերաբերում է առաջնային շուկայից գնմանը:
Ոչ մի տարբերություն, կարևորը, որ այն բավարարի ՀԴՄ ներկայացվոց ՀՕ պահանջներին։
Իմ իմանալով միայն գնային չէ տարբերությունը, դա կախված է, թե ինչ գուրծունեություն է իրականացվելու /առևտուր, արտադրություն, սպասարկում/:
Նոր սերնդի ՀԴՄ-ները հնարավորություն ունեն արդյունավետ հսկողություն իրականացնել ու իրական շրջանառությունը ֆիքսել, բացի այդ, նշում էին, որ այս ՀԴՄ-ները 4 ժամը մեկ տեղեկատվությունը հաղորդում են տվյալների շտեմարան, որտեղից հնարավոր չէ որևէ տվյալ ջնջել կամ որևէ այլ միջամտություն անել: Ի դեպ, սահմանամերձ համայնքներում գործունեություն իրականացնող հարկ վճարողներին սարքը տրամադրվում է անհատույց:
Եթե նոր սերնդի ՀԴՄ-ներ են՝ ոչ մի տարբերություն։ Բոլորն էլ նույն տեխնիկական հնարավորությունն ունեն։