Արտակ.
2019թ. հունվարի 1-ից մինչև 2020թ. մարտի 20-ը աշխատել եմ և մարտի 20-ին ստացել եմ ծանուցում, որ գրասենյակի փակման պատճառով ապրիլի 30-ին լուծվելու է իմ հետ կնքված պայմանագիրը: Տեղեկացնեմ, որ այդ ընթացքում ես չեմ օգտվել հերթական արձակուրդից: Ես ստացել եմ միայն մարտ ամսվա աշխատավարձ: Խնդրում եմ, ասեք՝ ի՞նչ վճարումներ և վերջնահաշվարկներ պետք է կատարի գործատուն:
Եթե արձակուրդ չեք գնացել, ապա կատարվում է վերջնահաշվարկ չօգտագործված արձակուրդի օրերով, համապատասխան միջին աշխատավարձի գումար:
Բարև Ձեզ, Արտակ: Եթե կազմակերպությունը լուծարվում է, ապա, համաձայն Աշխատանքային օրենսգրքի 129-րդ հոդվածի, Ձեզ պետք է վճարվի արձակման նպաստ՝ Ձեր մեկ ամսվա միջին աշխատավարձի չափով: Եվ այդ դեպքում գործատուն պետք է գրավոր ծանուցեր Ձեզ ոչ ուշ, քան երկու ամիս առաջ: Ծանուցման ժամկետը չպահպանելու դեպքում գործատուն պարտավոր է վճարել տուժանք` ծանուցման յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար, որը հաշվարկվում է` հիմք ընդունելով աշխատողի միջին օրական աշխատավարձի չափը: Ինչպես նաև Ձեզ հետ պետք է կատարեն վերջնահաշվարկ, և վճարվի չօգտագործած արձակուրդի օրերի գումարը:
Կստանաք ապրիլ ամսվա աշխատավարձը և 2019թ. հունվարի 1-ից մինչև 2020թ ապրիլի 30-ը ընկած ժամանակահատվածի համար վերջնահաշվարկ, այսինքն այդ ժամանակահատվածի համար հատկացման ենթակա արձակուրդային գումարը։
Բացի վերը նշվածներից տեսեք չունեք արդյոք հնարավորություն օգտվելու նաև պետական աջակցության գործիքներից ելնելով նրանից թե ինչ ոլորտում եք աշխատել, իսկ գործատուն հաստատ ձեր ազատումը ներկայացրել է հարկային մարմին հարցրեք:
Սկզբից պետք է ստանաք ծանուցում լուծարման վերաբերյալ 2 ամիս շուտ, ապա արձակման նպաստ մեկ ամսվա միջին աշխատավարձի չափով, աշխատած օրերի աշխատավարձը և բոլոր չօգտագործված արձակուրդային օրերի դիմաց փոխհատուցում: