Սարգիս.
Բարև ձեզ:
Ցանկանում եմ 3-րդ երկրից հագուստ ներմուծել Հայաստան Ա/Ձ-ի համար, ուզում եմ իմանալ ի՞նչ վճարումներ եմ անելու մաքսազերծման ժամանակ, քանի՞ տոկոս և ի՞նչ հարկով եմ հարկվելու հետագայում:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Սարգիս.
Բարև ձեզ:
Ցանկանում եմ 3-րդ երկրից հագուստ ներմուծել Հայաստան Ա/Ձ-ի համար, ուզում եմ իմանալ ի՞նչ վճարումներ եմ անելու մաքսազերծման ժամանակ, քանի՞ տոկոս և ի՞նչ հարկով եմ հարկվելու հետագայում:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Տվյալ դեպքում վճարվում է մաքսատուրք, ավելացված արժեքի հարկ՝ 20 տոկոս: Հետագա հարկերը առաջանում են վաճառքի ժամանակ՝ կախված հարկման ձևի ընտրությունից: Սակայն կան արտոնություններ, օրինակ՝ եթե ապրանքը ներմուծում են անձնական օգտագործման համար, վճարներից ազատվում են:
Ներմուծող կազմակերպությունների համար հիմնականում նպատակահարմար է լինում աշխատել ընդհանուր դաշտում՝ շահութահարկով և ԱԱՀ-ով, որպեսզի ներմուծման ԱԱՀ-ն հնարավոր լինի հաշվանցել, այլապես այն գումարվում է ապրանքի ինքնարժեքին: Շրջանառության հարկով աշխատելու դեպքում 5 % շրջանառության հարկից նվազեցնելու եք այդ ներմուծման մաքսային հայտարարագրերում արտացոլված մաքսային արժեքի, հաշվարկված մաքսատուրքի, ԱԱՀ-ի և (կամ) բնապահպանական հարկերի հանրագումարի կամ ներմուծման հարկային հայտարարագրերում արտացոլված՝ ԱԱՀ-ով հարկման բազայի, հաշվարկված ԱԱՀ-ի և (կամ) բնապահպանական հարկի հանրագումարի 4 %-ը: Այս ամենը հաշվի առնելով՝ պետք է ընտրեք Ձեզ հարմար հարկային դաշտը: