Ի՞նչ պայմանագիր կնքել աշխատողների հետ

202

Սուսաննա.

Բարև ձեզ, հարգելի մասնագետներ:
1. ՍՊԸ-ն 3 ամսով էներգետիկ ոլորտի աշխատանքներ կատարելու համար աշխատակիցների հետ նպատակահարմար է կնքի աշխատանքի ընդունման պայմանագիր, թե՞ ծառայությունների մատուցման պայմանագիր: Վերջինիս դեպքում խնդրում եմ պարզաբանել` կուտակային սոց. վճարի և այլ պահումների կատարման կարգն ինչպիսի՞ն կլինի, և ի՞նչ պայմաններ են պարտադիր այդ դեպքում

2. Մեկ այլ գործատուի մոտ 8 ժամյա օրական և 40 ժամյա շաբաթական աշխատանքի ներգրավված անհատին համատեղությամբ աշխատանքի ընդունելու համար կա՞ն խոչընդոտներ, սահմանափակումներ, թե՞ ոչ, ինչպիսի՞ն պիտի լինի աշխատանքի ընդունման հրամանն ու պայմանագիրը:

Խնդրում եմ հնարավորինս մանրամասն պատասխանել, իսկ հարցերին վերաբերող այլ օգտակար նյութերն ուղարկել իմ էլեկտրոնային հասցեին` hsuska շնիկ mail.ru:
Նախապես` շնորհակալություն, Սուսաննա:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Լևոն

1. Ցանկալի է կարճաժամկետ ժամանակահատվածի համար կնքել ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագիր, և երբ այդ ժամանակահատվածի ընթացքում որ ամսում որ կատարված աշխատանքների դիմաց վճարում ցույց տվեցիք, այդ ամսում էլ կհաշվարկեք եկամտային հարկ նույն դրույքաչափերով, ինչ որ աշխատավարձի դեպքում, ինչպես նաև կուտ. վճար, եթե այդ մարդը համարվում է վճարող:

2. Համատեղությամբ աշխատող մարդու համար աշխատանքային օրենսդրությամբ կան սահմանված սահմանափակումներ, այն մասին, որ եթե նա աշխատում է մեկից ավելի գործատուների մոտ, ապա օրական աշխատանքային ժամը չպիտի գերազանցի 12-ը՝ ներառյալ հանգստի ժամանակը:

Հոդված 139.

Աշխատաժամանակի տևողությունը
5. Տարբեր գործատուների կամ նույն գործատուի մոտ երկու և ավելի աշխատանքային պայմանագրերով աշխատողի ամենօրյա աշխատաժամանակի տևողությունը (ներառյալ` հանգստի և սնվելու համար ընդմիջումները) չի կարող անցնել օրական 12 ժամից:

Սուսաննա

Շնորհակալություն, Լևոն, պատասխանի համար, իսկ կարո՞ղ եմ ՍՊԸ-ի ներքին կարգապահական կանոններով սահմանել վեցօրյա աշխատանքային շաբաթ, մեկ հանգստյան օրով` կիրակի, ապահովելով շաբաթական 40 ժամյա աշխատանքային ռեժիմ և հաջորդիվ հանգիստ` 35 ժամ: Թե՞ պարտադիր աշխատանքը պիտի լինի հանրակրթական համակարգի: Օրենքի խախտում չի՞ լինի, եթե աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրում նշվի 5 օր 7 ժամ, իսկ շաբաթ` 5 ժամ, իսկ վճարումը ամսական դրույքաչափով:

Լևոն

Հնգօրյա թե վեցօրյա, դա արդեն կարող եք ինքներդ սահմանել, ըստ դրա էլ կազմել աշխատաժամանակի տեղեկագիրը:
Կարդացեք աշխատանքատանքային օրենսդրության մեջ աշխատաժամանակի մասին հոդվածը, մանրամասն կա գրված:

Սուսաննա

Շնորհակալ եմ: