Ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ նման բացթողումները

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ես սկսնակ հաշվապահ եմ և գործի անցնելուց առաջ ծանոթացել եմ առկա իրավիճակին, որը կարծում եմ անմխիթար է ))։ ՍՊԸ-ն աշխատում է ԱԱՀ դաշտում, այն բացվել է 2019 թվականին, բայց գործունեություն ծավալում է նախորդ տարվա հոկտեմբեր ամսից: Տնօրենի գրանցման հայտ ուղարկված չէ, ԱԱՀ հաշվարկներ և հաշվետվություններ նույնպես ուղարկված չեն: Ինչպիսի՞ խնդրի լուծման առաջ եմ հիմա ես կանգնած, և ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ նման բացթողումները:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
ArmanTom

Ուղարկեք հայտը և ԱԱՀ-ի հաշվարկները: Վարչական կգա և վերջ:

Tigran

Առաջին դեպքը չի, էլի են հանդիպել մի խառնվեք: Տնօրենի գրանցման հայտ ուղարկված չէ, սակայն հիմնադիր թղթերով կա տնօրեն, եթե ֆինանսապես ի վիճակի են վճարել՝ նոր գրանցման հայտը ուղարկեք, որ հարկային պատավորություններ չառաջանան: ԱԱՀ հաշվարկներ և հաշվետվություններ նույնպես ուղարկված չեն, ապահովեք դրանց ներկայացումը հիմա հետին ամիսների հաշվով: Այլ աշխատողների գրանցման հարցն արված է, թե՞ դա էլ է բաց: Կարող եք ավելի հանգամանալից էլ ներկայացնել, սակայն կայքում չհրապարակելու պայմանով, հաշվի առեք սուբյեկտի առևտրային գաղտնիքի հանգամանքը, էլ նամակով, եթե կցանկանաք: Կարգավորվող խնդիրներ են ու նման բացթողումները կարող են ունենալ իրավական հետևանքներ, սակայն ես առաջարկում եմ մեղմացնել դրանք:

Ruben

Բարև Ձեզ, հարգելի Տիգրան: Այո, եթե հնարավոր է խնդրում եմ գրեք Ձեր Էլեկտրոնային փոստը։ Նախապես շնորհակալություն:

Tigran

Սա է՝ tigran-grand շնիկ mail.ru,