Ի՞նչ հարկատեսակով պետք է աշխատի “լվա ինքդ” ավտոլվացման կետը

Արփի․

Բարև Ձեզ: Ավտոլվացման կետը, եթե աշխատում է “լվա ինքդ” տարբերակով` աշխատող չկա, միայն Ա/Ձ է, ի՞նչ հարկատեսակով պետք է աշխատի։ Կարո՞ղ եմ միկրո գրանցվել, եթե այո, ապա եկամուտը տարվա վերջում հաշվետվության մեջ ինչպե՞ս եմ ներառում։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Կարող եք միկրո գրանցվել, քանի որ գործունեությունը ավտոմեքենաների տեխսպասարկման դասին է վերաբերում: Եկամուտը տարվա վերջում հաշվետվության մեջ պետք է ներառեք ըստ ՀԴՄ-ի, փոխանցումների, ՀԴՄ անպայման պետք է ունենաք։

Arpi

Մետաղադրամով աշխատող համակարգ է, հդմ պե՞տք է լինի։ Աշխատող չկա, հդմ ո՞վ է տպելու։

Tigran

Այո ՀԴՄ պետք է, քանի որ չեք նախատեսում դրամական հաշվարկներ իրականացնելիս վճարողին տրամադրել օրենսդրությամբ սահմանված կարգով վճարումը հավաստող փաստաթուղթ: Օրվա հասույթը պետք է հաշվել ու մուտք անել ՀԴՄ-ով:

Tigran

Այո, ՀԴՄ պետք է ունենաք, օրվա հասույթը հաշվեք ու մուտք անեք ՀԴՄ-ով, քանի որ ծառայություն մատուցելիս կանխիկ դրամով դրամական հաշվարկներ իրականացնելիս վճարողին չեք տրամադրում օրենսդրությամբ սահմանված կարգով վճարումը հավաստող փաստաթուղթ:

Ալլա

Գործելու եք շրջհարկի դաշտում, պետք է ունենաք ՀԴՄ: