Գոհար.
Բարև, հարգելի հաշվապահներ։ Կասեք՝ ի՞նչ հարկեր պետք է վճարի ԱՁ-ն, եթե գործում է շրջհարկով: Կխնդրեմ մանրամասնել:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Գոհար.
Բարև, հարգելի հաշվապահներ։ Կասեք՝ ի՞նչ հարկեր պետք է վճարի ԱՁ-ն, եթե գործում է շրջհարկով: Կխնդրեմ մանրամասնել:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Հարցին պատասխանելու համար կարևոր է, թե ինչ գործունեություն է իրականացվում:
Եթե Ա/Ձ-ն զբաղվում է առևտրով ,սոց վճար վճարող է և չունի գրանցված աշխատող պետք է վճարի
1.Շահութահարկ (աշխատած ամիսների հաշվով)
2. Սոց. վճար (աշխատած ամիսների հաշվով)
3.Շրջանառության հարկ (իրացման շրջանառությանը համապատասխան)
4.Դրոշմանիշային վճար(ամբողջ տարվա համար ըստ իրացման շրջանառության)
Խոսքս միրգ և բանջարեղենի խանութին է վերաբերվում (իրացման շրջ․ 200 000)
1․շահութահարկը ամսական 5 000դր, թե՞ եռամսյակային
2․ԱՁ սոց․ վճարը ինչպե՞ս որոշեմ
3․դրոշմանիշայինը ամսական 18 000, թե՞ եռամսյակի համար 18 000
Կխնդրեի մանրամասնել։ Նաև ունի 1 գրանցված աշխատող։
1․ Շահութահարկը ամսական 5 000դր,
2. ԱՁ սոց․ վճարը որոշվում է տարիքից ելնելով՝ 1974-ից այս կողմ ծնվածների համար պարտադիր է,
3․ Դրոշմանիշայինը տարեկան նվազագույնը 18 000, ըստ տարեկան իրացման շրջանառության է:
1 գրանցված աշխատողի համար պետք է ևս կատարվեն եկամտային հարկի, սոց. վճարի ու դրոշմանիշայինի պահումներ ու ներկայացվի եկամտայինի ամսական հաշվարկ, վճարումները ամսական են։