Ի՞նչ հարկեր պետք է վճարել

Տաթև.

Բարև ձեզ:
Ես ունեմ ԱՁ, որը նոր եմ բացել: Ցանկանում եմ իմանալ` կա՞ որևէ կայք կամ ծառայություն, որոնց օգնությամբ կարող եմ իմանալ իմ կողմից վճարվելիք հարկերը կամ տուրքերը:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
9 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Knarik

Բարև ձեզ: Նախ պետք է ասեք` ի՞նչ ոլորտում եք աշխատելու, դրանից կբխի թե ինչ հարկատեսակով եք աշխատելու և ինչ հարկեր եք վճարելու:
Իսկ խորհրդատվություն՝ գրեք այս կայքում և ամեն ինչ կլուսաբանվի:

Տաթև

Շնորհակալություն

Ալլա

Ճիշտ կլինի ունենաք հաշվապահ, որը ձեզ ճիշտ ուղղություն կտա ձեր գործունեությունը վարելու համար։

Ռուզանննա

Եթե ընդհանրապես գաղափար չունեք հաշվապահությունից և ՀՀ-ում գործող հարկային համակարգից, ավելի լավ է դիմեք հաշվապահի: Իսկ եթե կողմնորշվել եք և գոնե գիտեք ինչ հարկման համակարգով եք աշխատելու, ապա այստեղ գրեք, կփորձենք ձեզ օգնել:

Տաթև

Շատ շնորհակալ եմ մեկնաբանությունների համար: ԱՁ-ն միկրոբիզնես է՝ կահույքի փոքր արդրամաս և տարեկան շրջանառությունը չի գերազանցելու 24 մլն-ը։ Ինչպիսի՞ հարկատեսակներ կան։

Ալլա

Կունենաք աշխատողներ, դրանց աշխատավարձի գծով եկամտային, սոց և դրոշմանիշային պետք է վճարեք, հանձնեք ամսական եկամտայինի հաշվարկներ և տարեկան շրջանառության հաշվարկ։

Tigran

Եթե մինչև 24 մլն է լինելու շրջանառությունը այդ գործունեությունը կարող է գործել միկրոհամակարգում, Ա/ձ-ն կվճարի դրոշմանիշային վճար, սակայն գրանված աշխատողների դեպքում եկամտային, սոց. վճար ու դրոշմանիշային:
Իսկ հաշվետվությունների համակարգում արդեն գրանցվել ե՞ք, հայտարարությունը ներկայացրել եք, կարիք ունե՞ք հաշվապահի: Նյութերի հաշվարկին ուշադիր եղեք:

Տաթև

Շնորհակալություն

Ներսես

Այո, ունեցեք հաշվապահ: