Անի.
Եթե պանրի արտադրության գործընթացը ուզում եմ վերսկսել, Ա/Ձ գրանցում ունեի, դադարացրել էի: Հիմա ինչքա՞ն պիտի վճարեմ վերսկսելու համար: Մեկ էլ կասե՞ք խնդրում եմ` ի՞նչ հարկեր պետք է վճարեմ, եթե ունեմ մեկ աշխատող, մինչև 24 մլն. շրջանառություն, բայց աշխատելու եմ ԱԱՀ-ով, որ սուպերմարկետները վերցնեն ապրանքը:
Շնորհակալություն:
Բարև Ձեզ։ Եթե “աշխատելու եք ԱԱՀ-ով”, ապա աշխատելու եք նաև շահութահարկով։ Շահութահարկի հաշվարկը պարզ ներկայացված՝ եկամուտ – հիմնավորված ծախսեր = հարկվող շահույթ, որի 20 %-ը Ձեր շահութահարկն է։ Համաձայն եմ Գևորգ Գրիգորյանի հետ՝ Ձեզ անհրաժեշտ է հաշվապահի օգնություն։
Ե՞րբ եք դադարեցրել, կարող եք վերսկսել Ձեր գործունեությունը: ԱԱՀ-ով աշխատելու դեպքում վճարելու եք նաև շահութահարկ, վերսկսման դեպքում պետք է նորից գրանցվեք նաև սննդի անվտանգության ծառայությունում: Աշխատողի հաշվով վճարելու եք նրա աշխատավարձից եկամտային հարկ, սոց. վճար ու դրոշմանիշային վճար: Արտադրական հաշվառման հարցերով եթե կցանկանաք, կարող եք զանգել 099455932: