Գուրգեն.
Բարև ձեզ:
Ա/Ձ-ի միջոցով կարո՞ղ եմ կատարել վերանորոգման և դիզայնի աշխատանքներ: Ի՞նչ հարկեր պետք է վճարեմ: Նախապես շնորհակալություն:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Գուրգեն.
Բարև ձեզ:
Ա/Ձ-ի միջոցով կարո՞ղ եմ կատարել վերանորոգման և դիզայնի աշխատանքներ: Ի՞նչ հարկեր պետք է վճարեմ: Նախապես շնորհակալություն:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Բարև Ձեզ, Գուրգեն: Ընդհանրապես, Ա/Ձ-ները հարկվում են եկամտահարկով և պարտավոր են կատարել սոց. վճարներ` ամսական նվազագույնը 5 000 դրամի չափով: Սակայն կախված Ձեր գործունեության կոնկրետ տեսակից և առանձնահատկություններից` Դուք կարող եք համարվել հաստատագրված վճար վճարող կամ էլ բացի եկամտահարկից նաև ԱԱՀ վճարող: Տարբերությունը ինքնուրույն որոշելու համար, թե որ հարկատեսակով է հարկվելու Ձեր գործունեությունը, առաջարկում եմ Ձեզ կարդալ եկամտահարկի, ԱԱՀ-ի և հաստատագրված վճարների մասին օրենքները:
Ալբերտ, իսկ եթե զրոյական հաշվետվություն ներկայացնեմ, այդ դեպքում պե՞տք է վճարեմ հարկ աշխատողների համար:
Եթե աշխատողների համար ներկայացրել եք զրոյական հաշվետվություններ, ապա հարկ չեք վճարում, բայց Ձեզ մոտ խնդիր կառաջանա ՏՀՏ-ում և, իմ կարծիքով, նաև ԱՊՏ-ի հետ` կապված աշխատող ունենալու և եկամտահարկի զրոյական հաշվետվություն ներկայացնելու հետ: Եվ ավելացնեմ, որ ամեն աշխատողի համար Ա/Ձ-ն, հանդիսանալով գործատու, պետք է կատարի պարտադիր սոց. վճարներ, որոնց չափը կարող եք որոշել ինքնուրույն` ծանոթանալով պարտադիր սոց. վճարների մասին օրենքին և համապատասխան հրահանգներին: