Ի՞նչ հարկեր է վճարում միկրոձեռնարկատիրության սուբյեկտը

Լիանա Գալոյան.

Բարև ձեզ: Խնդրում եմ, կասե՞ք՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտի դեպքում, եթե չունի վարձու աշխատող, ի՞նչ վճարումներ պետք է արվեն ամսական, եռամսյակային:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Եթե ֆիզ. անձ եք, ոչ մի վճարում չունեք անելու, բացի Հայաստանի Հանրապետություն ներմուծվող (այդ թվում` ԵՏՄ անդամ պետություններից) ապրանքների մասով Օրենսգրքով սահմանված կարգով հարկերի հաշվարկման և պետական բյուջե վճարման պարտավորությունից և Օրենսգրքով սահմանված կարգով ակցիզային հարկի, բնապահպանական հարկի և (կամ) ճանապարհային հարկի հաշվարկման և պետական բյուջե վճարման պարտավորությունից:

Գարիկ

Ալլա ջան, իսկ եթե ԱՁ է և ունի մեկ աշխատող (ծնվ. 1968թ.), այդ դեպքում ի՞նչ վճարումներ պետք է կատարվեն, և ի՞նչ հաշվետվություններ ուղարկվեն ամեն ամիս կամ եռամսյակ ՊԵԿ-ին: Կանխավ շնորհակալություն:

Լիանա Գալոյան

ԱՁ եմ, խմորեղենի արտադրամաս է, մինչ այդ ընտանեկան է գրանցված եղել, հիմա միկրոձեռնարկատիրության դեպքում ԱՁ-ն իր համար ի՞նչ վճարներ պետք է անի՝ միայն տարեկան 12 000 դրամ դրոշմանիշային վճար և վե՞րջ։

Էրիկա

Իսկ ներմուծման դեպքում հարկային ինչպիսի՞ վճարումներ են սահմանված։

Last edited 2 տարի առաջ by Էրիկա