Արկադի.
Բարև ձեզ: Ես սկսնակ հաշվապահ եմ: Ավտոպահեստամասերի խանութը ինչպիսի՞ հարկեր պետք է վճարի՝ տարեկան, եռամսյակային և ամսական:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Արկադի.
Բարև ձեզ: Ես սկսնակ հաշվապահ եմ: Ավտոպահեստամասերի խանութը ինչպիսի՞ հարկեր պետք է վճարի՝ տարեկան, եռամսյակային և ամսական:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Դա առևտուր է: Հստակեցրեք՝ Ա/Ձ է, թե ՍՊԸ, վարձու աշխատող ունի՝ տնօրեն, վաճառող…, նոր ՀԴՄ ունի, եռամսյակային կամ ամսական պետք է վճարի, շրջանառությունը 58 մլն անցնում է, թե ոչ, հարակից գործունեություն կամ այլ ունի, թե ոչ, և այլն:
ԱՁ է, վարձու աշխատող չունի, տնօրենն է աշխատում, չի գերազանցում 54 մլն դրամը, ամսական գրեթե 300 000 դրամի է առևտուր անում, նոր ՀԴՄ ունի, ուրիշ գործունեությամբ չի զբաղվում: Շնորհակալություն:
Շրջանառության հարկի հայտարարությունը երևի ներկայացված է, որի դեպքում պետք է ամսական վճարի 5 000 դրամ սոց. վճար, տարեկան 12 000 դրամ զինծառայողների ֆոնդին, 5 տոկոս շրջանառության հարկ՝ հաշվի առնելով ապրանքների ձեռքբերումների ծախսերի 4 տոկոս նվազեցման հնարավորությամբ:
Հարցը հստակ չէ ձևակերպված, հարկերի չափը կախված է կազմակերպաիրավական ձևից, աշխատողների թվաքանակից, ինչպես նաև տվյալ կազմակերպության կողմից ընտրած հարկատեսակից՝ ԱԱՀ, շրջանառության հարկ և այլն:
Նախ և առաջ ընտրեք հարկատեսակը, որպեսզի գիտենաք, թե ինչ հարկեր և ինչ չափով պետք է վճարեք: Շրջանառության հարկի պարագայում պետք է ամեն եռամսյակ վճարեք շրջանառության հարկ, որի չափը կախված է ապրանքների փաստաթղթերից, նաև պետք է վճարեք ամսական 5 000 դրամ շահութահարկ: Ավելացված արժեքի հարկի դեպքում պետք է ամսական վճարեք ավելացված արժեքի հարկ, որի չափը կախված է ապրանքի ավելացված արժեքից, ամսական շահութահարկի կանխավճար, որի չափը կախված է զուտ շահույթից: