Ի՞նչ հարկեր են պահվում արձակման նպաստից

Աշոտ.

Բարև ձեզ: Խնդրում եմ, նշեք՝ արձակման նպաստից ինչ հարկեր են պահվում: «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ արձակման նպաստի գումարը նվազեցվում էր հարկ վճարողի համախառն եկամտից, սակայն օրենքի՝ ուժը կորցնելուց հետո «Հարկային օրենսգրքի» եկամտային հարկի բաժնում ոչինչ չի նշվում արձակման նպաստի մասին: Նշեք, խնդրում եմ, օրենքը, որտեղ ասվում է արձակման նպաստից պահումների մասին:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Այո, ՀՕ-ում ուղղակիորեն նշված չի այդ մասին, դիտարկվում է որպես եկամտային հարկով հարկման օբյեկտ՝ 1) ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար՝ ՀՀ աղբյուրներից և (կամ) ՀՀ-ից դուրս գտնվող աղբյուրներից ստացվող համախառն եկամուտը, բացառությամբ ՀՀ-ում հաշվառված անհատ ձեռնարկատերերի և նոտարների ձեռնարկատիրական եկամուտների: Արձակման նպաստը աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցներից տրվող միանվագ գումար է ու պահվում է եկամտային հարկ, դրոշմանիշային ու նաև սոցվճար:

իրինա

Արձակման նպաստը ևս համարվում է եկամուտ, որից պարտադիր պետք է կատարվեն բոլոր տեսակի հարկումները (եկամտային հարկ, դրոշմանիշային վճար, եթե սոց. վճարող է՝ նաև դա):

Մ

Հոդված 147. Նվազեցվող եկամուտները (նվազեցումները)

1. Հարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող եկամուտներ են համարվում՝

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն ստացվող նպաստների գումարները, բացառությամբ «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` ժամանակավոր անաշխատունակության նպաստների և վարձու աշխատողների ու ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված ֆիզիկական անձանց մայրության նպաստների գումարների. Արձակման նպաստը նվազեցվող եկամուտ է։

Մարիաննա

Բարև Ձեզ: Այո, «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի՝ ուժը կորցնելուց հետո արձակման նպաստի մասով օրենքներում այլևս հատուկ անդրադարձ չի կատարվում, հիմք ենք ընդունում Հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, համաձայն որի արձակման նպաստից եկամտային հարկ չի պահվում: Հաշվի ենք առնում նաև այն, որ նպաստներից սոցիալական և դրոշմանիշային վճարներ չեն պահվում:

Աննա

1. Հարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող եկամուտներ են համարվում`

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն ստացվող նպաստների գումարները, բացառությամբ «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` ժամանակավոր անաշխատունակության նպաստների և վարձու աշխատողների ու ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված ֆիզիկական անձանց մայրության նպաստների գումարների.

Այստեղ չի նշված՝ որ բացառությունների մեջ մտնում է արձակման նպաստը։