Ի՞նչ հարկեր են առաջանում

Կարեն․

Բարև Ձեզ։ ԱԱՀ-ով աշխատող ՍՊԸ-ն իրեն պատկանող ավտոմեքենան վաճառել է ֆիզ անձին։ Կասե՞ք՝ ի՞նչ հարկեր պետք է վճարի ՍՊԸ-ն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

ԱԱՀ,ՀՕ հ.60,նաև հաշվի առեք որ ՀՕ հ.73

8. Եթե ոչ իրացման նպատակով ձեռք բերված կամ ներմուծված թեթև մարդատար ավտոմեքենաների մասով ԱԱՀ-ի գումարները, Օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն, նվազեցվել են հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարներից, ապա տվյալ ավտոմեքենայի հետագա օտարման դեպքում նախկինում չհաշվանցված (չպակասեցված) ԱԱՀ-ի գումարներն ավելացվում են ավտոմեքենայի օտարման օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով հաշվանցման (պակասեցման) ենթակա գումարներին՝ տվյալ ավտոմեքենայի հաշվեկշռային արժեքի նկատմամբ ԱԱՀ-ի 16.67 տոկոս հաշվարկային դրույքաչափով հաշվարկված գումարի չափով, եթե հաշվետու ժամանակաշրջանում տվյալ ավտոմեքենայի օտարումն ԱԱՀ-ով հարկվող գործարք է:
Սույն մասով սահմանված դեպքում ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով հաշվանցման (պակասեցման) ենթակա գումարներին ԱԱՀ-ի գումարների ավելացումը կատարվում է, եթե ավտոմեքենայի օտարման պահին օտարողը, Օրենսգրքի համաձայն, համարվում է ԱԱՀ վճարող՝ անկախ ավտոմեքենայի ձեռքբերման և (կամ) ներմուծման պահին ԱԱՀ վճարող համարվելու հանգամանքից: