Արման.
Բարև ձեզ: ՍՊԸ նոր բացված մասնաճյուղը աշխատում է առանց ԱԱՀ, կատարում է կոսմետոլոգիական գործունեություն: Խնդրում եմ պատասխանեք` ի՞նչ հաշվետվություն պետք է հանձնել հարկային, և ի՞նչ հարկատեսակով է աշխատելու կազմակերպությունը: Շնորհակալություն:

Եթե կոսմետոլոգիական գործունեություն ասելով` այս տեսակները նկատի ունեք, ուրեմն աշխատելու եք արտոնագրային վճարով:
Վարսավիրական ծառայությունների մատուցման գործունեություն է համարվում վարսավիրանոցներում (գեղեցկության սրահներում) վարսավիրական ծառայությունների մատուցումը: Վարսավիրանոց (գեղեցկության սրահ) է համարվում վարսավիրական ծառայության, դիմահարդարման, դեմքի մերսման, մատնահարդարման և (կամ) նման այլ ծառայության աշխատատեղի (աշխատատեղերի) համար առանձնացված մշտական կամ ժամանակավոր շինությունը:
Եկամտահարկ աշխատավարձից, սոց. վճար, հարկվելու է արտոնագրային վճարով:
Իսկ տարեկան շահութահարկի պարզեցված հաշվարկում ես ներառե՞մ այդ շրջանառության գումարը: Կոսմետոլոգիա հանդիսանում է ՍՊԸ մասնաճյուղ, որը իր հերթին հանձնում էր շահութահարկի պարզեցված հաշվարկ: Շնորհակալություն: