Ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում

Անի.

Բարև, խնդրում եմ պատասխանել իմ հետևյալ հարցին. շահաբաժինը բաշխելիս ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում հարկատեսակների գծով :
Շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արսեն

Հարգելի Անի, եթե շահաբաժին եք վճարելու ոչ ռեզիդենտ կազմակերպությանը, ապա որպես հարկային գործակալ պետք է շահութահարկ պահեք և փոխանցեք պետբյուջե` 10 տոկոս վճարման ենթակա գումարից համաձայն.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ
Հոդված 53. Հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտները
ա) շահաբաժինները.
Հոդված 57. Ոչ ռեզիդենտի շահութահարկի դրույքաչափերը
շահաբաժիններ, 10 տոկոս

Մնացած բոլոր դեպքերում հարկային պարտավորություն չի առաջանում, այսինքն չի հարկվում ոչ մի հարկատեսակով համաձայն.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ
Հոդված 10. Արժեթղթերից ստացված եկամուտների նվազեցումը
ա) ստացված շահաբաժինների չափով: Սույն օրենքի իմաստով շահաբաժին է համարվում իրավաբանական անձի կանոնադրական հիմնադրամում կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունում մասնակցությունից (բաժնեմասից, բաժնետոմսից, փայաբաժնից) ստացված եկամուտը:

Lana

Շահաբաժնի բաշխումը ոչ մի տեսակի հարկ չի առաջացնում, քանի որ այն արդեն շահութահարկով հարկված շահույթի բաշխումն է հիմնադիրների մեջ: