Նարեկ.
Ի՞նչ հարկ է սահմանված շրջիկ առևտրի կետ բացելու դեպքում։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Նարեկ.
Ի՞նչ հարկ է սահմանված շրջիկ առևտրի կետ բացելու դեպքում։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
+
Շրջիկ առևտրի կետի համար Ձեր կազմակերպությունը կամ ԱՁ-ն պետք է գործի շրջհարկի դաշտում, ունենա պարտադիր ՀԴՄ, ներկայացնի շրջհարկի հայտարարություն, այսինքն՝ գործում են առևտրի համար բոլոր պայմանները։
Եթե առևտուր է կամ հանրային սնունդ, ապա հարկվում է շրջհարկով, ՀԴՄ սարք էլ պետք է ունենաք:
Բարև Ձեզ, ներողություն ՀԴՄ-ն պետք է լինի շրջի՞կ ՀԴՄ։
ՀԴՄ-ն պետք է լինի շրջիկ ,
Հարկ վճարողը հսկիչ դրամարկղային մեքենան շրջիկ գրանցելու համար պետք է օգտվի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգից, որտեղ նրա կողմից պետք է նշվի ՀԴՄ-ի տեղադրման հասցեն, ավտոմեքենայի մակնիշը, նաև ավտոմեքենայի պետհամարանիշը։
Պետք է գործեք շրջհարկի դաշտում:
Շրջիկ առևտուր իրականացնողները գործելու են շրջհարկի դաշտում։ Սովորական առևտուր իրականացնողների պես և պարտադիր պետք է ՀԴՄ ունենան։
Շրջիկ առևտրի կետեր` ապրանքների պահման և մանրածախ առևտրի, ինչպես նաև ծառայությունների մատուցման համար համապատասխան սարքավորումներով ապահովված միայն ավտոմոբիլներ և (կամ) դրանց կցորդներ:
Հարկման համակարգի ընտրության համար կարևոր է թե որտեղ է իրականացվելու գործունեությունը՝ Երևանում, թե Երևանից դուրս: