Gayane Harutyunyan.
Բարև Ձեզ։ Ես հուլիս ամսին բացել եմ Ա/Ձ և պետք է աշխատեմ միկրոյով։ Կուզենայի իմանալ` ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնեմ։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Gayane Harutyunyan.
Բարև Ձեզ։ Ես հուլիս ամսին բացել եմ Ա/Ձ և պետք է աշխատեմ միկրոյով։ Կուզենայի իմանալ` ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնեմ։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Հարգելի Գայանե, որպեսզի լավ պատկերացում կազմեք հաշվետվությունների հետ կապված, ապա ընթերցեք ՀՕ հոդված 269, 270, 271: ՀՕ կարող եք կարդալ arils.am կայքում:
Շնորհակալություն:
Գրանցված թեկուզ 1 աշխատող ունենալու դեպքում պետք է ներկայացնեք եկամտային հարկի հաշվետվություն: Տարեկան հաշվետվություն իրացման շրջանառության վերաբերյալ պետք է ներկայացնեք մինչև 01.02.2021թ.:
Հանձնեք միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու մասին հայտարարությունը, եթե ունեք գրանցման ենթակա աշխատողներ գրանցեք 79. հայտով և դրանից հետո յուրաքանչյուր ամիս պետք է ներկայացնեք 189 ձևը: Իսկ, եթե աշխատող չունեք, ապա հաջորդ տարի կներկայացնեք միայն տարեկան հաշվետվություն:
Հարգելի Գայանե, ԱՁ-ն բացելուց հետո 20 օրվա ընթացքում ուղարկելու եք միկրոյի հայտարարություն, եթե ունեք աշխատող աշխատողի համար գրանցման հայտ, ամսական աշխատողի մասով ուղարկելու եք հաշվետվություն, ԱՁ-ի մասով վճարելու եք տարեկան 12 000 դրամ դրոշմանիշային վճար:
Եթե աշխատող չունեք հաշվետվություն ներկայացնելու եք միայն 2021 թ.-ի հունվարին տարեկան շրջանառության մասին։ Իսկ, եթե ունեք աշխատող՝ եկամտային հարկի հաշվետվություն յուրաքանչյուր ամսվա 20-ը ներառյալ, և կատարում համապատասխան հարկերի վճարում։
Շնորհակալ եմ ինֆորմացիա տրամադրելու համար։ Ես մինչև 20 օրը լրանալը արդեն միկրոյի հայտ ներկայացրել եմ։ Փաստորեն, եթե չունեմ աշխատող ես ոչ մի հաշվետվություն չեմ ներկայացնելու, միայն 2021թ.-ի հունվարին տարեկան շրջանառության մասին հաշվետըվությունն եմ ներկայացնելու: Ուղղակի կասեք՝ ո՞ր ձևն է։
Սա է՝ 256. Հաշվետվություն՝ Միկրոձեռնարկատիրության սուբյեկտի իրացման շրջանառության վերաբերյալ:
Հարգելի Գայանե, մինչև հարկային տարվան հաջորդող հարկային տարվա փետրվարի 1-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին պետք է ներկայացնել հաշվետվություն` նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառության վերաբերյալ:
Միկրոձեռնարկատիրության սուբյեկտներն ազատվում են հարկային մարմին Օրենսգրքով սահմանված այլ հարկային հաշվարկներ ներկայացնելուց, բացառությամբ`
1) Օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված փաստաթղթերի.
2) Օրենսգրքի 67-րդ հոդվածով սահմանված սահմանափակումներից որևէ մեկի խախտմամբ դուրս գրված հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ի գումարն արտացոլող` ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի.
3) Օրենսգրքով 84-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և (կամ) 4-րդ կետերով սահմանված հարկման օբյեկտների մասով Օրենսգրքով սահմանված կարգով ակցիզային հարկ վճարող համարվելու դեպքում՝ մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ հարկային մարմին ներկայացվող՝ ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի.
4) Օրենսգրքի 180-րդ հոդվածով սահմանված՝ բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների միասնական հարկային հաշվարկի:
Ներկայացվող հաշվետվությունները կախված են Ձեր կողմից իրականացվելիք գործունեության տեսակից։
Նախ պետք է հստակեցնել, արդյոք Ձեր գործունեությունը համապատասխանում է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու պայմաններին։
Նախ ուղարկեք միկրոյի հայտ, իսկ հաշվետվությունն ուղղարկվելու հաջորդ տարվա մինչև փետրվարի 20-ը:
Իմ ԱՁ-ն զբաղվելու է թեյի արտադրությամբ, էդ դեպքում միկրոյի տակ չի: