Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնել

Արմեն.

Բարև ձեզ։ Կներեք մի հարց. ԱՁ-ն ֆիզ. անձից տարածք է վարձակալել, կասե՞ք՝ ինչ հաշվետվություններ պետք է ուղարկել, ամսական և տարեկան։ Նախապես շնորհակալ եմ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Marine Gh

Տարեկան հաշվետվություն է, 163 ձևը, պասիվ եկամուտների մասին հաշվետվություն: Հանձնում են հաջորդ տարվա մինչև ապրիլի 20-ը: Բայց ամեն ամիս ներառում են եկամտային հարկի հաշվետվության մեջ:

Tigran

Ամսական կտրվածքով եկամտային հարկի հաշվետվություն ձև 189, իսկ տարեկան կտրվածքով անձնավորված տեղեկություններ ձև 165:

Anushik

Հարցին պատասխանելու համար կարևոր հանգամանք է ԱՁ-ի հարկման համակարգը: Եթե հանդիսանում եք միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, ապա դուք չեք հանդիսանում հարկային գործակալ: Վարձատու ֆիզ. անձը հաշվետվություն պետք է ներկայացնի յուրաքանչյուր տարվա համար մինչև հաջորդող տարվա ապրիլի 20-ը: Մյուս հարկման համակարգերի դեպքում հանդիսանում եք հարկային գործակալ, և հաշվետվությունը ներկայացնում եք պայմանավորված վճարումով: