Ի՞նչ հաշվետվության ձև է պետք լրացնել տարեկան եկամտային հարկի վերաբերյալ

Աննա.

Բարև ձեզ: Ես ֆիզիկական անձ եմ, պայմանագիր եմ կնքել դայակի հետ 2018թ. նոյեմբերի 1-ին: Ամսական վճարվել է եկամտային հարկը: Խնդրում եմ, կասե՞ք՝ ինչ հաշվետվության ձև է պետք լրացնել տարեկան եկամտային հարկի վերաբերյալ:

Շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Մարինե

Նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների համար արդեն պետք է ներկայացրած լինեիք: Այս տարվա համար էլ հաջորդ տարի պետք է ներկայացնեք: Նախ պետք է դիմեք հարկային ու ստանաք ՀՎՀՀ, որի օգնությամբ գրանցվեք ֆայլ-օնլայն հարթակում: Այնտեղ էլ կասեն՝ ինչ պետք է հանձնեք, ձևը տեղադրված է ֆայլ-օնլայն հարթակում: Ինչպես նաև պետք է ունենաք էլ. ստորագրություն կամ ինչ-որ մեկի անունով լիազոր գրանցեք:

Արա

Պետք է ներկայացվի եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկ՝ ձև 189, և դրան համապատասխան վճարվի եկամտային հարկը և սոցիալական վճարը: