Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ կազմակերպության համար

Վարդան.

Բարև ձեզ, խնդրում եմ օգնեք ինձ մի քանի հարցում.
1. Ես հիմնադրել եմ ՍՊԸ և որպես տնօրեն եմ հանդես գալիս, բայց չունեմ պայմանագիր տնօրենի հետ:
2. ՍՊԸ հիմնել եմ 2015-01-12, բայց ոչ հարկայինում եմ գրանցվել, ոչ լիցենզիա եմ հանել որևէ ոլորտի, ոչ էլ որևէ բանկում բանկային հաշիվ կա բացված:
3.Ես անձնական խնդիրներ ունեմ հարկադիր կատարման մարմնի հետ, դա ինչ որ կերպ ազդեցություն կունենա՞ ՍՊԸ-ի հետ:

Ես հիմա ուզում եմ ակտիվացնել (այսինքն ստանալ լիցենզիա, գրանցվել հարկայինում…) ՍՊԸ-ն:
Խնդրում եմ, եթե հնարավոր է, կասե՞ք ինչ ազդեցություններ և տույժեր կարող են լինել, և իմ ԴԱՀԿ-ի հետ ունեցած խնդիրները ազդեցություն կունենա՞ն ՍՊԸ-ի վրա:
Կանխավ շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tatev

Ինձ թվում է, որ խնդիր ունեք իրենց հետ ու ՍՊԸ-ն առանց գրանցման եք աշխատացրել, իրենք հաղթող դուրս կգան:

Այ ըքաունթինգ

Հարգելի Վարդան, Ձեր հարցերի մեծ մասի պատասխանը կարող եք գտնել 2008 թվականի սեպտեմբերի 30-ի թիվ 9 պաշտոնական պարզաբանման մեջ:

Միաժամանակ, նշենք նաև, որ ՍՊԸ-ն իրավաբանական անձ է և պատասխանատվություն է կրում միմիայն իրեն պատկանող գույքով, իսկ ՍՊԸ-ի տնօրենի պարտավորությունների համար լավագույն դեպքում կարող է արգելանք դրվել տնօրենի անձնական աշխատավարձային և այլ հաշիվների վրա, որ ՍՊԸ-ի:
Մանրամասների համար կարող եք զանգահարել 055992999 հեռախոսահամարով:

Arsine

1. Եթե Դուք հիմնադրել եք ՍՊԸ, նշանակում է Ընկերությունը գրանցվել է ՀՀ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում: Դա նշանակում է, որ Ընկերությունն արդեն իսկ ունի ՀՎՀՀ, որը գրանցման պահից հասանելի է Հարկային մարմիններին: Այսինքն Հարկայինում արդեն իսկ երևում է, որ գոյություն նման Ընկերություն: Ինչ վերաբերում է տնօրենին, ապա Պետական ռեգիստրում գրանցվելիս պահանջվում են տնօրենի նշանակման մասին հիմնադրի որոշումը և տնօրենի տվյալները, որը գրանցվում է պետ. ռեգիստրի վկայականում: Իսկ տնօրենի հետ պայմանագիրը պարտադիր պայման չէ:

2.Ընկերությունը արդեն իսկ գրանցված է այն տարածաշրջանի հարկային տեսչությունում, որտեղ գտնվում է Ընկերության իրավաբանական հասցեն (հասցեն նայեք պետ. ռեգիստրում): Լիցենզիա հարկավոր է միայն որոշակի բնագավառի գործունեության պարագայում, օրինակ` շինարարության: Նայած, թե ինչ գործունեություն եք ցանկանում ծավալել:

Եթե Ընկերությունը բացվել է 01.12.2015թ.-ին ապա դեռ ուշ չէ, կարող եք համապատասխան դիմումներ ներկայացնել Հարկային, իսկ եթե բացվել է 12.01.2015թ.-ին և հարկային մարմնում չեք ներկայացրել գրություն գործունեությունը ժամանակավոր դադարեցնելու մասին, ապա համապատասխան ժամանակահատվածների համար պետք է ներկայացնեք զրոյական հաշվետվություններ, իսկ ուշացված հաշվետվությունների համար կենթարկվեք վարչական պատասխանատվության նվազագույնը 20 000 դրամի չափով:

3. Եթե խնդիրներ ունեք ԴԱՀԿ-ի հետ, և դրանք կապված չեն Ընկերության հետ, ապա որևէ խնդիր չեմ տեսնում, քանի որ ՍՊԸ պատասխանատվություն չի կրում իր հիմնադիրների պարտավորությունների համար և հակառակը` հիմնադիրները պատասխանատվություն չեն կրում ՍՊԸ-ի պարտավորությունների համար: