Ի՞նչ թվաբանական հաշվարկներից է ստացվել 16,67% թիվը

Ստառ.

Ի՞նչ թվաբանական հաշվարկներից է ստացվել 16,67% թիվը: Խոսքը ԱԱՀ-ի 20% դրույքաչափի հետադարձ հաշվարկի մասին է:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արման

100-100/1,2

Արման

100/6

Lana

Հարգելի Ստառ, օրինակ ապրանքի արժեքը ներառյալ ԱԱՀ-ն 120 է,

Քանի % է կազմում այդ գումարի մեջ ԱԱՀ-ն

120-ը 120% -ն է /100% արժեք, 20% ԱԱՀ/:

ԱԱՀ-ն = 20:120*100=16.67%/

Բոլոր դեպքերում, երբ սկզբնապես ունենք արժեք+ԱԱՀ և ուզում ենք առանձնացնել ԱԱՀ, պետք է գտնենք ընդհանուր գումարի 16.67%. Սա հատկապես տեղի է ունենում մանրածախ առևտրում:

star

Այո:

Արթուր

ԱԱՀ 20% է, իսկ երբ մենք ուզում ենք իմանալ, թե արդեն իսկ ԱԱՀ հաշվարկված գումարի մեջ ինչքան է կազմել ԱԱՀ, ապա մենք բազմապատկում ենք 16.67%, ուրեմն այն ստացվել է զուտ մաթեմատիկական հաշվարկներից ելնելով, օրինակ, ենթադրենք ապրանքի արժեքն է 100 դրամ, նրա ԱԱՀ կկազմի 20դրամ (100*20%), այսպիսով ընդհանուր աժեքը կազմեց 120 դրամ, իսկ հիմա եթե մենք ուզում ենք իմանալ, թե 120 դրամի մեջ ԱԱՀ ինչքան է կազմել, մենք կատարում ենք հետևյալ գործողությունը 120*16.67%, ապա կստանաք 20 դրամ ԱԱՀ: Մաթեմատիկական տեսանկյունից այն առաջացել է հետևյալ կերպ. 20% դա թվի 1/5 մասն է, հետրաբար այն ավելացնելով այդ թվին 1+1/5=6/5` կստանանք ընդհանուր արժեքը: Հիմա որպեսզի մենք ստանանք, թե 6/5 մեջ ինչքանն է կազմում 1/5, մենք պետք է 6/5 *1/6 ու կստանանք 1/5, իսկ 100% 1/6 մասը հավասար է 16.67%, հետևաբար ԱԱՀ-ի հետ հաշվարկային դրույքաչափը պետք է լինի 16.67%:

star

Շնորհակալ եմ բոլոր կարծիքների համար: