Ի՞նչ է անհրաժեշտ չրի արտադրությամբ զբաղվելու համար

Մարի.

Բարև Ձեզ: Ցանկանում եմ հիմնել չրերի արտադրություն, որը պետք է կիրառվի քաղցրավենիքի մեջ, ինչպես նաև թեյերի ու մրգային չիպսի արտադրություն պետք է գործի: Ի՞նչ փաստաթղթեր են պետք, ինչպես նաև հետագայում արտահանման համար ի՞նչ է պետք, ի՞նչ փաստաթղթեր և չափանիշներ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Մելինե

Բիզնեսը գործելու է ՍՊԸ կամ անհատ ձեռնարկատեր կազմակերպաիրավական ձևով: Հաշվի առնելով, որ նման արտադրության ծավալների դեպքում տարեկան շրջանառությունը չի գերազանցի 58.35 մլն դրամը, այն գործելու է շրջանառության հարկի դաշտում։

Tigran

1. Գրեք՝ ինչ կարգավիճակով եք գործելու՝ ՍՊԸ, թե՞ անհատ ձեռնարկատեր, այլ:
2. Պետք է ունենաք պատշաճ սանիտարական ու արտադրական պայմաններ, գրանցվեք սննդի անվտանգության ծառայությունում, հաշվի առնեք տեխն. կանոնակարգերի պահանջները, ԵՏՄ սերտիֆիկատ պետք է հանեք:
3. Արտահանման դեպքում պետք է դիմեք ՍԱՊԾ սերտիֆիկատ ստանալու համար:
4. Ոչ, ԵՏՄ երկրների դեպքում արդեն պետք է հաշվի առնեք տվյալ երկրի պահանջները:

Nerses

Պետք է բացվեք որպես ԱՁ կամ ՍՊԸ, ստանաք սննդի անվտանգությունից թույլտվություն, սկզբի համար կարող եք գործել միկրոյի դաշտում: