Հացի փուռ բացելու համար

Լիլիթ.

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք՝ հացի փուռ բացելու համար ԱՁ եմ բացելու՞ և ի՞նչ հարկատեսակով եմ հարկվելու, ունենալու՞ եմ աշխատանքային պայմանագրեր:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Նարեկ

Բարև Ձեզ: Պետք Է ԱՁ բացեք, կարող եք միկրոյով աշխատել: Այո աշխատակիցներ ընդունելիս պետ է աշխատանքային պայմանագիր կնքեք:

Tigran

Մինչև 24 մլն տարեկան շրջանառությունը կարող եք գործել միկրոհարկման համակարգում, պետք է կնքեք աշխատանքային պայմանագրեր կամ հրամաններ աշխատողների հետ, պետք է գրանցվեք սննդի անվտանգության ծառայությունում, այլ հարցերի համար կարող եք զանգել 099455932:

Nerses

Բացեք ԱՁ, սկզբնական աշխատեք միկրոյով: Այո, աշխատողների հետ պետք է կնքեք պայմանագիր:

karine

Վարձու աշխատողների հետ կնքում եք աշխատանքային պայմանագիր և հայտ եք ներկայացնում ՊԵԿ։ Յուրաքանչյուր ամիս պետք է հաշվետվություն ներկայացնեք 189. ՀԱՇՎԱՐԿ՝ Եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական մինչև հաջորդ ամսվա 20-ը ներառյալ ու վճարեք հարկերը։

Նունե

Բացեք ԱՁ միկրոյով աշխատեք մինչև 24մլն շրջանառության դեպքում:

Նաիրա

Կարող եք բացել կազմակերպություն, այդ դեպքում միայն գրանցված աշխատողների մասով եք դրոշմանիշային վճար վճարելու, իսկ եթե ԱՁ բացեք՝ ԱՁ-ի մասով պետք է տարեկան դրոշմանիշային վճար վճարեք շրջանառությունից կախված:

Կարող եք աշխատել միկրոյի համակարգում, չմոռանաք գրանցման օրվանից հաշված 20-օրյա ժամկետում միկրոյով համարվելու հայտարարություն ներկայացնել, այլապես կհայտնվեք ԱԱՀ դաշտում: Գրանցված աշխատողների մասով յուրաքանչյուր ամսվա համար մինչև հաջորդող ամսվա 20ը եկամտային հարկի հաշվարկ ներկայացնել և եռամսյակը մեկ եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ֆիզ. ծավալների վերաբերյալ հաշվետվություն: Հաշվետու տարվա ավարտից հետո, հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 1-ը, պետք է ներկայացնեք միկրոների մասով տարեկան հաշվետվություն: