Ըստ գործունեությունների անհրաժեշտ հաշվետվությունների ցանկ

Դիանա.

Բարև ձեզ: Հարգելիներս, խնդրում եմ ներկայացնել հետևյալ գործունեությունների համար անհրաժեշտ հաշվետվությունների ցանկը` ըստ ձևերի և տարվա կտրվածքով: 1. Լավաշի և սառը սուրճի սրտադրությունը նույն ԱՁ-ի գործունեություննե՞րն են, ունի 3 աշխատող, աշխատում է շրջհարկով: 2. Գեղեցկության սրահի գործունեություն՝ վարձու սշխատող չունի, աշխատում է միկրոձեռնարկատիրական համակարգում: 3. Ածուխի արտադրություն, աշխատում է միկրոձեռ. համակարգում: 4. Հագուստի խանութ, ունի 1 աշխատող, աշխատում է միկրո. համակարգում: Կանխավ շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
13 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Լիլիթ

Միկրո-ի մասով 256, 257 տարեկան, աշխատողի մասով – 189 ձև ամսական:

Անահիտ

1. Աշխատողների համար՝ եկամտային հարկի և սոց.վճ.հաշվ.- ամսական:
Շրջ.հարկի հաշվ. – եռամսյակային:
Տարեկան – չկա:
2. Տարեկան – իրացման շրջանառության վերաբերյալ:
3.Նույնը՝ ինչ-որ 2-ը:
Բնապահպան.հաշվետվութ. – տարեկան:
4. Աշխատողների համար՝ եկամտային հարկի և սոց.վճ.հաշվ.- ամսական:
Տարեկան- իրացման շրջանառության վերաբերյալ:

Եթե ունեք ֆիզ. անձից վարձակալած տարածք, տվյալ դեպքում կավելանա նաև տարեկան ևս մեկ հաշվ.՝ Տեղեկութ. ֆիզ. անձի եկամուտների և եկ-յին հարկի վերաբերյալ:

Դիանա

Շնորհակալություն, իսկ լավաշի և սառը սուրճի համար ծավալի հաշվետվություն անհրաժեշտ չէ՞։ Խնդրում եմ նշել՝ որ հաշվ. որ ձևով է հանձնվում, միկրոով և շրջհարկով աշխատելու հսյտարարության ձևերն էլ խնդրում եմ նշել և սշխատողին ընդունելու և ազատելու ձևերը (համարները)։

Nerses

1․ Լավաշի և սառը սուրճի սրտադրությունը նույն ԱՁ-ի գործունեություննե՞րն են, ունի 3 աշխատող, աշխատում է շրջհարկով
Եռամսյակային հաշվետվություն,աշխատողի համար ամսական
2. Գեղեցկության սրահի գործունեություն՝ վարձու սշխատող չունի, աշխատում է միկրոձեռնարկատիրական համակարգում:
Տարեկան իրացման շրջանառություն մասին հաշվետվություն
3 Ածուխի արտադրություն, աշխատում է միկրոձեռ. համակարգում:
Արտադրական ծավալների մասին հաշվետվություն եռամսյակային, և տարեկան
4. Հագուստի խանութ, ունի 1 աշխատող, աշխատում է միկրո. համակարգում:
Տարեկան շրջանառության մասին հաշվետվություն և ամսական աշխատողի համար հաշվետվություն

Դիանա

Շնորհակալ եմ, իսկ եթե գեղեցկության սրահը ունի մեկ աշխատող և գնալու է ֆիզ արձակուրդ, այդ դեպքում ի՞նչ հաշվետվություն ենք հանձնելու։

Դիանա

Շնորհակալություն, իսկ եթե գեղեցկության սրահը ունի մեկ աշխատող և ուղարկելու է ֆիզ.արձակուրդ, ի՞նչ հաշվետվություններ են պետք։

Tigran

Դա ներկայացնելու եք այն ամսվա եկամտային հարկի հաշվարկով երբ գնալու է:

Դիանա

Շնորհակալություն

Դիանա

Շնորհակալություն, իսկ ֆիզարձակուրդայինը աշխատավարձի հե՞տ պիտի ցույց տամ, թե այլ ձևով, ներեցեք՝ ես առաջին անգամ պիտի անեմ։

Tigran

Մայրության նպաստը աշխատավարձի հետ պետք է ցույց տաք:

Արփենյա

Եկամտային հարկի հաշվարկում ֆիզարձակուրդի համար առանձին տող կա:

Նաիրա

1. Յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա քսանը եկամտային հարկի հաշվարկ-ամեն ամիս` 189 Ձև
Շրջանառության հարկ եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը – յուրաքանչյուր եռամսյակ՝ 232 Ձև
Եթե ԱՁ է յուրաքանչյուր տարվան հաջորդող տարվա ապրիլի 20-ը 240 Ձևը, իսկ եթե նաև սոց. վճար կատարող է 244 Ձևը
2. Յուրաքանչյուր տարվան հաջորդող տարվա փետրվարի 1-ը 256 Ձևը
3. Յուրաքանչյուր տարվան հաջորդող տարվա փետրվարի 1-ը 256 Ձևը, 215 Ձևի մեջ ծածկագրով պետք է ստուգեք կա թե ոչ Ձեր նշած գործունեության տեսակը, եթե այո, յուրաքանչյուր եռամսյակի համար պետք է ուղարկել, 219 Ձևը յուրաքանչյուր եռամսյակ
4. 189 Ձև-ամեն ամիս, յուրաքանչյուր տարվան հաջորդող տարվա փետրվարի 1-ը 256 Ձևը:

Դիանա

Շնորհակալ եմ