Ընկերությունը սոցիալական հետևանքների չեզոքացման հինգերորդ միջոցառման շահառու է

Արևիկ.

5-րդ տնտեսական միջոցառման շահառու ընկերությունը ստացել է գումարը: Ինչպիսի՞ ձևակերպումներ պետք է տալ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Դտ 252 կտ 541 Դրամական միջոցների մուտքագրում հաշվարկային հաշիվ՝ անհատույց ստացումից
դտ 571 կտ 252 Դրամաշնորհի բաշխումը
դտ 541 կտ 614 Եկամուտներին վերաբերող շնորհների վերագրումը հաշվետու ժամանակաշրջանի եկամուտներին

Tigran

Ալլա ոնց որ սխալներ կան ձևակերպումներիդ մեջ, Դրամաշնորհի բաշխումը պետք է լինի դտ 531 կտ 252, իսկ Եկամուտներին վերաբերող շնորհների վերագրումը հաշվետու ժամանակաշրջանի եկամուտներին դտ 541 կտ 628:

Tigran

Եթե շահութահարկ վճարող եք հաշվի առեք հետևյալը: Շահութահարկի տարեկան հաշվետվության մեջ պետք է արտացոլվեն որպես անհատույց ստացված դրամական միջոցներից եկամուտը տող 20։ Շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով շահութահարկ վճարողների համար եկամուտ են համարվում նաև՝ 1) առևտրային կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների անհատույց ստացված ակտիվները: Դրամական միջոցները եկամուտ են համարվում դրանց ստացման հարկային տարում, բացառությամբ պետության կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում ստացված նպատակային դրամական միջոցների, որոնք եկամուտ են համարվում այն հարկային տարում, երբ այդ դրամական միջոցները կամ այդ դրամական միջոցներով ձեռք բերված, կառուցված, ստեղծված կամ մշակված ակտիվները ճանաչվում են որպես ծախս` անկախ այդ ծախսը համախառն եկամտից նվազեցնելու հանգամանքից: Պետության կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում որպես արդեն իսկ կատարված ծախսերի կամ ստացված վնասների փոխհատուցում ստացված նպատակային դրամական միջոցները եկամուտ են համարվում դրանց ստացման հարկային տարում:

Ամիկում

Ես կձևակերպեի՝ դ-տ 252, կ-տ 614:

Arevik Karapetyan

Շնորհակալություն։