Ընկերությունը զբաղվում է արտահանմամբ

Արմեն.

Բարև բոլորին: Ընկերությունը զբաղվում է նաև արտահանմամբ: Արդյոք արտահանված ապրանքի համար առաքման գրքում դիտվում է որպես տեղափոխում և տեղափոխման վայրի հասցեն գրվում է Մաքսատան կամ Մաքսային կետի հասցեն: Ընդ որում տեղափոխման ժամանակ որևէ տրանսպորտային կազմկերպ-ից կամ սեփական տրանս. միջ. չեն օգտվել այդ դեպքում ապրանքն ուղեկցողի սյունակը դատարկ պետք է լինի ինչես ես հասկանում եմ, և ընդհանրապես տեղափոխման վայրը սյունակում հարկ է նշել հասցեն? Եթե առաքումը կատարվել է առձեռն….և ևս մեկ հարց առաքման ժամը պարտադիր է նշել: Նախապես շատ,շատ,շատ շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Karen

Հարգելի Արմեն,
Ձեզ հետքրքրող հարցերը կարգավորվում են N 314 որոշմամբ: Մասնավորապես, 14 կետում նշված է.
14. Առաքվող ապրանքների գրանցումը ներառում է`
ա) առաքումների գրանցման գրքի` ապրանքների գրանցման էջի 1-4-րդ և 8-րդ սյունակների լրացումը (համապատասխան առաքման` ըստ էության գրանցումը)…
Այսինքն, 5, 6, 7 սյունակները (Առաքման օրը, ժամը, տեղափոխման ձևը և վայրը, ապրանքն ուղեկցողի անունը, ազգանունը) կարող եք չնշել: