Հասմիկ.
Հարգելի հաշվապահներ, ընկերությունը ապրանք է ներմուծում ՌԴ-ից: Վաճառողը ապրանքը ներմուծելու է ՀՀ, այն տեղադրելու է և նոր միայն հանձնելու գնորդին: Հարցերս հետևյալն են՝
1. ՀՀ սահմանից մինչև գնորդ ընկերության հասցե տեղափոխման ճանապարհածախսը պե՞տք է ընդգրկել հարկային բազայում, թե՞ ոչ:
2. Ո՞ր օրվա փոխարժեքով է վերահաշվարկվում հարկային բազան՝ ՀՀ սահման հատելու՞, թե՞ ապրանքը հաշվառման վերցնելու:
Կանխավ շնորհակալություն:
1. Հարկման բազան այն գումարն է, որը փաստացի վճարվել է, ենթակա է վճարման կամ պետք է վճարվեր ապրանքը արտահանելու նպատակով ձեռք բերելու և մինչև Հայաստանի Հանրապետության սահմանը տեղափոխելու համար: Այսինքն ներառվում է ճանապարհածախսը մինչև ՀՀ սահմանը:
2. Մաքսային արժեքի հաշվարկման համար հիմք է ընդունվում հաշվառման (ներմուծման) օրվա փոխարժեքը:
Շնորհակալություն, Մուշեղ:
Բայց ՛՛ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԱՆՈՒՂՂԱԿԻ ՀԱՐԿԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ՛՛ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն ՛՛Հայաստանի Հանրապետության պետական սահմանով տեղափոխվող ապրանքների հետագա վաճառքի, օգտագործման կամ տնօրինման դիմաց գնորդի կողմից մատակարարին վճարման ենթակա գումարները՛՛։