Arsine.
Ընկերությունը աշխատում է ԱԱՀ դաշտում: Ձեռք է բերել ապրանք ԱԱՀ-ով, որը պետք է արտահանի Վրաստան: ՊԵԿ թեժ գծից ասացին, որ կարող եմ հաշիվը դուրս գրել թղթային:
Հարցս հետևյալն է.
1. Ինչպե՞ս է նշված գործարքը արտացոլվելու հարկայինում, միայն ԱԱՀ հաշվետվությամբ
2. Արդյո՞ք գործարքից հետո որևէ փաստաթուղթ պետք է ներկայացնել ՀՏ` օրինակ մաքսային հայտարարագիրը
3. ԱԱՀ հաշվետվությամբ արտահանման ԱԱՀ կլինի 0%, իսկ ապրանքը ձեռք է բերվել ԱԱՀ-ով: Այդ դեպքում կառաջանա ԱԱՀ գերավճար: Արդյո՞ք տվյալ դեպքում առաջացած գերավճարը կարող է հաշվանցվել Ընկերության հետագա առաջանալիք ԱԱՀ պարտավորությունից:
Կանխավ շնորհակալություն:
Այդ իրացումը կարտացոլվի միայն ԱԱՀ հաշվետվությունում 0 տոկոս դրույքաչափով հարկվող իրացման տողում, գործարքից հետո որևէ փաստաթուղթ ՀՏ ներկայացնելու կարիք չկա, քանի որ արտահանումը հարկվում է ԱԱՀ-ով, այն ազատված չէ, ուղղակի դրա տոկոսադրույքը 0 է, ապա դուք կարող եք այն ահշվանցել այլ հարկային պարտավորության հետ կամ ետ ստանալ այն համապատասխան կարգով:
Արսեն 098-810-555