Ընկերության գործունեության հասցեի հետ կապված

Սոնա.

Հարգելի հաշվապահներ, ես սկսնակ հաշվապահ եմ և իմ առաջին գործն եմ վերցրել և շատ եմ զգում Ձեր օգնության կարիքը: Ընկերությունը նորաբաց ՍՊԸ է, որը դեռ չունի գործունեության հասցե: Տնօրենը ցանկանում է վարձակալել տարածք: Ուղղակի գործունեության բնույթը այնպիսին է, որ տարածքը իրականում այդքան էլ պետք չի գալու (ինտերնետ առևտուր): Իսկ հիմա հարցերս.
1. Հնարավո՞ր է որպես գործունեության հասցե ձևակերպել տնօրենի բարեկամներից մեկի բնակարանը, որում մարդիկ են ապրում:
2. Օֆիսային տարածքներ տրամադրող շենքերից մեկում, երբ տարածք էինք նայում, ասեցին, որ վարձակալության պայմանագիրը կարող է տվյալ դեպքում նոտարով չհաստատվել, այլ ներքին պայմանագիր կնքել: Դա հնարավո՞ր է: Թե՞ ամեն դեպքում վարձակալության պայմանագիրը պետք է հաստատվի նոտարով:
3. Եթե վարձակալության պայմանագիրը պետք է հաստատվի նոտարով, ի՞նչ քայլեր են պետք դրա համար և ի՞նչ ծախսեր կան:
Շատ շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Sedrak

Եթե վարձակալության պայմանագիրը նոտարական հաստատում չունենա, դրա գծով ծախսը հարկային առումով չի ընդունվի, շահութահարկում չի նվազեցվի:

Հրաչ

Շնորհակալություն, Սեդրակ ջան:

Իսկ եթե շահութահարկից ծախսի պակասեցումը չհաշվենք, հենց առանձին տույժ, որ նոտարով հաստատված չի պայմանագիրը, կա՞:

Գեղամ

Սոնա ջան, հարկային վարչարարության առումով պայմանագիրը պարտադիր չէ վավերացնել նոտարական կարգով, եթե պայմանագրի տվյալները բավարարում են 25.08.1998թ-ի Կառավարության թիվ 525 որոշման պահանջներին: Այդ դեպքում ծախս կճանաչես ու համախառն եկամտից էլ կնվազեցնես:

Սոնա

Շատ շնորհակալ եմ, Գեղամ: Իսկ դա ին՞չ որոշում է, չեմ կարողանում գտնել: