Վահե.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, ինձ օգնեք: Ես նոր հաշվապահ եմ, կանգնել եմ փաստացի խնդրի առջև: Սոցում անհատական հաշվետվությունների (Ձև Ֆ10) ներկայացման ժամանակ պարզվել է, որ նախկին հաշվապահը աշխատակիցների ընդունման և ազատման հայտերը չի ներկայացրել: Ասացեք, խնդրեմ, ի՞նչ տույժ և տուգանք է հասնում, և հիմա ի՞նչ պետք է անեմ: Նշեմ նաև, որ 2010թ. Ձև Ֆ10 տարեկան հաշվետվության համար վարչական տուգանք է եկել կազմակերպության վրա:
Կանխավ շնորհակալություն:
Հարգելի Վահե, յուրաքանչյուր չներկայացված տեղեկության համար քսան հազար դրամ վարչական տուգանք պետք է վճարվի և հետին ամսաթվով ընդունման և ազատման հայտեր և տարեկան հաշվետվություն ներկայացվի: