Դիանա.
Բարև ձեզ: Խնդրում եմ ասել՝ ԱՁ-ն բացելուց հետո պե՞տք է դիմել հարկային մարմին էլեկտրոնային պայմանագիր ստանալու համար, ինչքա՞ն ժամանակում կստանամ էլեկտրոնային պայմանագիրը: Եվ մի հարց էլ խնդրում եմ՝ էլեկտրոնային պայմանագրում լիազորի կոդերը նույնպես կան, թե՞ դա պետք չի, եթե քո անունով է ԱՁ-ն: Կանխավ շնորհակալ եմ:
Դուք, կարծում եմ, նկատի ունեք էլեկտրոնային ստորագրության հաստատումը, որի համար պետք է ունենաք նույնականացման քարտ և օնլայն հարկային համակարգում կատարեք հաջորդական քայլեր, ստորագրության հաստատման համար։
Իսկ ինչպե՞ս է դա կատարվում։ Հարկային մարմինն էլեկտրոնային պայմանագիր չի՞ տալու։ Կոդերը որտեղի՞ց պետք է գտնեմ։ Նախապես շնորհակալ եմ։
Ստորագրության հաստատման համար ի՞նչ քայլեր են պետք: Նույնականացման քարտը արդեն ակտիվացրել եմ: Նախապես շնորհակալություն:
Դա պետք է կատարեք որևէ էլեկտրոնային նամականու միջոցով, պետք է ներբեռնեք պայմանագիրը ստորագրեք, գրանցման ողջ գործընթացը կատարելու եք ու կոդերը լիազորի ու օգտվողի ստանալու եք էլ. նամականերով:
Պե՞տք է սա` Լիազոր անձի կողմից ներկայացվող՝ ֆիզիկական անձի կողմից լրացվող, ստորագրվող և սկանավորվող դիմումի օրինակելի ձև, ներկայացնեմ, որ պայմանագիր տան, որը ստորագրեմ ու օգտվողի հայտ ներկայացնեմ’ ներբեռնելով արդեն ստորագրված պայմանագիրը:
Դա եթե ձեզ են լիազորում՝ այո, հարկայինում թղթային եղանակով լրացվում է, որ հանդիսանաք լիազոր:
Որտեղի՞ց կարող եմ ներբեռնել պայմանագիրը։
Պայմանագիրը էլեկտրոնային հաշվետվությունների համակարգում կա, մինչև մտնելը:
Մտեք էլեկտրոնային հաշվետվությունների համակարգ այնտեղ քայլերը ասում է` ոնց կատարել։
Պետք է մտնեք էլեկտրոնային հաշվետվությունների համակարգ գրանցվելու համար, կատարեք հաջորդական քայլեր ըստ ուղեցույցի։
Հարգելի Ալլա, խնդրում եմ օգնել՝ ԱՁ եմ բացել և հիմա ուզում եմ էլեկտրոնային դիմում ներկայացնեմ ՊԵԿ-ին, դիմումի ձևը լրացնում եմ, որտեղ ՀԾՀ-ն լրացնում եմ, ծրագիրը ասում է, որ այդ ՀԾՀ-ով ֆիզ. անձ գոյություն ունի: Ես 2-րդ ամգամ եմ ID քարտ հանել, դա կապ ունի՞: խնդրում եմ ասել՝ ի՞նչ անեմ:
Եվս մի հարց. եթե քարտը ակտիվացնում ենք, համապատասխանաբար հավաստագրերի ակտիվացման համար գրում ենք նոր pin կոդեր, դրանից հետո արդեն ստորագրության համար, որի նո՞ր Pin կոդն ենք օգտագործում։ Նախապես շնորհակալ եմ։ Ձեր նշած հղումով բացում եմ լրացնում օգտվողների կառավարման նոր համակարգում, բայց ծրագիրը ասում է փաստաթուղթը սխալ է։ Խնդրում եմ ասել՝ ինչ անեմ։