Նաիրա․
Բարև ձեզ։ Մարտ ամսին ՍՊԸ-ն բացվել է ու միայն շրջի․ հայտ ենք ուղարկել, դեռ չենք աշխատում, 0 ականով շրջ.-ի հաշվետվություն ուղարկե՞մ: Ի՞նչ գործունեությամբ զբղվելու ենք դրա դասակարգիչը գրե՞մ: Ինձ ասացին հարկայինով պիտի ցույց տաք ինչ գործունեությամբ եք զբաղվելու, դա ինչպե՞ս է արվում, ո՞ր ձևը պիտի ուղարկեմ։
1-ին եռամսյակի համար շրջհարկի 0-ական հաշվետվություն անպայման ուղարկեք ներառյալ 20.04.2022թ.՝ /ձև N201/: Այնտեղ էլ լրացվում է դասակարգիչը:
/ձև N232/
Այո, 0 ականով շրջ.-ի հաշվետվությունն անպայման է ուղարկելը: Ի՞նչ գործունեությամբ զբաղվելու ենք դրա դասակարգիչը գրե՞մ: Այո, անպայման է գրելը։ Ինձ ասացին հարկայինով պիտի ցույց տաք ինչ գործունեությամբ եք զբաղվելու, դա ինչպե՞ս է արվում, ո՞ր ձևը պիտի ուղարկեմ։ Ուղարկում եք ձև 201-ը: Ինչ գործունեությամբ զբաղվելու մասին լրացնելու համար գրեք գործունեությունը որ դասակարգչի հարցում օգնենք:
Բայց 201 ձևը դա շրջի. հայտարարությունն է
Ճիշտ եք 232. Շրջանառության հարկի հաշվարկ ձևը պետք է ներկայացվի,
Դուք պետք է միայն շրջհարկի 1 եռամսյակի հաշվարկը ուղարկեք 0 ական, տակը տեղ է տալիս, որ նշեք ձեր գործունեության տեսակը/ դասակարգիչը, դիմացը կնշեք 100 տոկոս, եթե միայն այդ տեսակով եք զբաղվելու։