Arpine Serobyan.
Բարև Ձեզ: Ցանկանում ենք բացել զովացուցիչ ըմպելիքների արտադրություն: Եթե հնարավոր է՝ կարող եք ուղղորդել ի՞նչ գործառույթներ պետք է անել հարկային ոլորտում, ի՞նչ պարտավորություններ ունենք, որևէ աջակցություն կա՞ արդյոք պետության կողմից:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Arpine Serobyan.
Բարև Ձեզ: Ցանկանում ենք բացել զովացուցիչ ըմպելիքների արտադրություն: Եթե հնարավոր է՝ կարող եք ուղղորդել ի՞նչ գործառույթներ պետք է անել հարկային ոլորտում, ի՞նչ պարտավորություններ ունենք, որևէ աջակցություն կա՞ արդյոք պետության կողմից:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Ավելի լավ է զանգեք կան և հարկային, և ոչ հարկման բնույթի հարցեր 099455932:
Դուք նախ պետք է բացեք պետ. ռեգիստրում կամ ԱՁ, կամ ՍՊԸ, հանեք էլեկտրոնային ստորագրության իրավունք հարկայինում հաշվետվություններ ներկայացնելու համար։ Քանի որ արտադրություն եք ուզում հիմնել, կարող եք սկզբից տալ հայտարարություն` միկրոյի` 20 օրվա ընթացքում, որպեսզի հարկեր չվճարեք սկզբնական շրջանում։ Եթե կունենաք աշխատողներ` կվճարեք եկամտային հարկ 5 000 դրամ յուրաքանչյուրի համար, սոց. վճար ու դրոշմանիշային, կհանձնեք ամսական եկամտայինի հաշվարկ։ Սրանք ամենապարզեցված հարկային դաշտի տարբերակն է սկզբնական շրջանի համար։
Շնորհակալություն
Գրանցվեք պետ. ռեգիստրում որպես Ա/Ձ կամ ՍՊԸ, հարկայինից ստացեք էլեկտրոնային ստորագրություն, ներկայացրեք միկրոjի հայտարարություն մինչև տարեկան 24 մլն դրամ շրջանառություն, յուրաքանչյուր աշխատողի համար վճարելու եք 5 000 եկամտային հարկ, 2.5 տոկոս սոց. վճար, 1 000 դրամ դրոշմանիշային: ԱՁ-ի համար տարեկան 12 000 դրամ դրոշմանիշային:
Խորհուրդ կտամ օգտվեք հաշվապահի ծառայություններից, քանի որ ամեն գործունեություն ունի իր առանձնահատկությունները:
Շնորհակալություն
Հարգելի Արփինե, խորհուրդ կտամ օգտվեք հաշվապահի ծառայություններից, քանի որ ամեն գործունեություն ունի իր առանձնահատկությունները:
Բայց եթե որոշել եք, ապա գրանցվեք պետ. ռեգիստրում որպես Ա/Ձ կամ ՍՊԸ /ցանկալի է ՍՊԸ/, հարկայինից ստացեք էլեկտրոնային ստորագրություն, ներկայացրեք միկրոյի հայտարարություն մինչև տարեկան 24 մլն դրամ շրջանառություն, յուրաքանչյուր աշխատողի համար վճարելու եք 5 000 եկամտային հարկ, 2.5 տոկոս սոց. վճար, 1 000 դրամ դրոշմանիշային: ԱՁ-ի համար տարեկան 12 000 դրամ դրոշմանիշային:
Պետք է իմանալ, եթե Ձեր բիզնեսը անցնելու է 24 մլն-ի շեմը, ապա միանգամից անցում եք կատարում ԱԱՀ հարկման դաշտ:
Շնորհակալություն խորհրդատվության համար և ևս մի հարց. ինչու՞ ցանկալի է ՍՊԸ։ Խոսքը վերաբերու՞մ է դրոշմանիշային հարկին։
1. Անձնագրով և սոց. քարտով մոտենալ պետ. ռեգիստր, կատարել պետական տուրքի վճարում 3 000 դրամ, գրանցել ԱՁ-ն:
2. Եթե ԱՁ-ն նույնականացման քարտ չունի, հնարավորինս շուտ դիմել նույնականացման քարտ ստանալու համար:
3. Քարտը ունենալուց հետո կատարել 3 000 դրամ քարտի տարեկան սպասարկման վճարումը /վճարումը կարելի է կատարել հենց ԹելՍել ապարատների միջոցով՝ Պետական վճարումներ ➡ EKENG, անմիջապես գումարը մուտքագվում է հաշվին:
4. https://file-online.taxservice.am/ կայք էջով գրանցվել և անձնական էջ ստեղծել՝ հաշվետվությունների ներկայացման համար:
5. Գրանցել առկա բոլոր աշխատակիցներին, այդ թվում՝ ընտանիքի անդամներին:
6. Գրրանցման օրվան հաջորդող 20 օրացուցային օրվա ընթացքում ներկայացնել հարկման ռեժիմի վերաբերյալ հայտարարություն:
7. ՀԴՄ ապարատ ձեռք բերել և գրանցել ԱՁ-ի անունով
8. Դիմել ՀՎՍՎ դրոշմապիտակներ ստանալու համար՝ նախօրոք էլեկտրոնային եղանակով ներկայացնելով դիմում
9. Գործունեության վայրում փակցնել հարկ վճարողի վերաբերյալ հայտարարության օրինակելի ձևը /հաշվի առնել, որ դրա բացակայության դեպքում նախատեսվում է 50 000 դրամ տուգանք/:
10. Պատասխանատու վաճառողների համար անվանաքարտեր պատրաստել: