Զինվորական կենսաթոշակի անցնելու վերաբերյալ

Գուգո․

Բարև Ձեզ։ Եթե ես ունեմ աշխատանքային ստաժ 12 տարի 6 ամիս (ներառյալ ուսման տարիներս), կարո՞ղ եմ անցնել զինվորական երկարամյա կենսաթոշակի, եթե անցնեմ ծառայության և ունենամ 12 տարի 6 ամսվա զինվորական ստաժ։ Շնորհակալություն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տիգրան

Ըստ պետական կենսաթոշակների մասին օրենքի 18-րդ հոդվածի՝
1. Երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ է նշանակվում համապատասխան մարմիններում, ինչպես նաև քրեակատարողական և դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայություններում ծառայությունը կարգավորող օրենքներով սահմանված կարգով և ժամկետներով ծառայած այն անձին (այսուհետ` զինծառայող), որը`
1) զինվորական ծառայությունից (այսուհետ նաև` զինծառայություն) սահմանված կարգով արձակվելու օրվա դրությամբ ունի առնվազն 20 օրացուցային տարվա զինվորական ծառայության ստաժ.
2) սահմանային տարիքը լրանալու կապակցությամբ կամ պայմանագրի գործողության ժամկետը լրանալու կապակցությամբ (սահմանային տարիքը լրացած լինելու դեպքում) զինվորական ծառայությունից արձակվելու օրվա դրությամբ ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որում զինվորական ծառայության ստաժը կազմում է առնվազն 12 օրացուցային տարի, 6 օրացուցային ամիս.
3) հաստիքների կրճատման կամ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայությունից արձակվելու օրվա դրությամբ առնվազն 45 տարեկան է և ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որում զինվորական ծառայության ստաժը կազմում է առնվազն 12 օրացուցային տարի, 6 օրացուցային ամիս:
Ուսումնական հաստատություններում, բացառությամբ հանրակրթական ուսումնական հաստատությունների, առկա (ցերեկային) ուսման ժամանակահատվածը ստաժում հաշվառվում է` վեց տարուց ոչ ավելի:

Գուրգեն

Սահմանային տարիք ասվածը որքա՞ն է տվյալ պարագայում։

Տիգրան

Ըստ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 4-րդ մասի՝
4. Պայմանագրային զինվորական ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը սահմանվում է`
1) շարքային, կրտսեր ենթասպայական և ավագ ենթասպայական կազմերի զինվորական կոչումներ ունեցող զինծառայողների համար՝ մինչև 45 տարեկանը.
2) կրտսեր սպայական կազմի զինվորական կոչումներ ունեցող զինծառայողների համար՝ մինչև 48 տարեկանը.
3) ավագ սպայական կազմի «մայոր» և «փոխգնդապետ» զինվորական կոչումներ ունեցող զինծառայողների համար՝ մինչև 50 տարեկանը.
4) ավագ սպայական կազմի «գնդապետ» զինվորական կոչում ունեցող զինծառայողների համար՝ մինչև 55 տարեկանը.
5) բարձրագույն սպայական կազմի «գեներալ-մայոր» և «գեներալ-լեյտենանտ» զինվորական կոչումներ ունեցող զինծառայողների համար՝ մինչև 60 տարեկանը.
6) բարձրագույն սպայական կազմի «գեներալ-գնդապետ» և «բանակի գեներալ» զինվորական կոչումներ ունեցող զինծառայողների համար՝ մինչև 65 տարեկանը:
5. Սահմանային տարիքի հասած պայմանագրային զինծառայողների զինվորական ծառայության մեջ գտնվելու ժամկետները կարող են երկարաձգվել մինչև 10 տարի ժամկետով, յուրաքանչյուր դեպքում՝ մեկական տարով՝ պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով և կոլեգիալ որոշման հիման վրա: