Նարինե.
Բարև Ձեզ: Ես ապրում եմ քաղաք Գավառի Հացառատ թաղամասում, բայց մինչև նոյեմբերի սկիզբը եղել եմ գյուղի բնակիչ: Հիմա երեխաս 2 ամսականից ավել է: Ուզում եմ իմանալ, ես կարող եմ մինչև 2 տարեկանի նպաստ ստանալ: Ես և ամուսինս չենք աշխատում:
Խնդրում եմ հստակ պատասխան տվեք:
Հիմա չեք կարող մինչև 2 տարեկանի նպաստ ստանալ: Պետք է անձնագրայինով հաշվառված լինեք գյուղում, քանի որ Խնամքի նպաստի իրավունք ունի նաև ՀՀ բնակչության պետական ռեգիստրում «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` գյուղական բնակավայրի հասցեով հաշվառված և փաստացի բնակվող (այսուհետ` գյուղական բնակավայրում բնակվող) ծնողը, մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը, եթե երեխայի ծննդյան կամ խնամքի նպաստի համար դիմելու օրվա դրությամբ առնվազն մեկ տարի անընդմեջ հաշվառված է գյուղական բնակավայրի հասցեով: Իսկ գոնե երեխայի ծննդյան միանվագ նպաստը ստացե՞լ եք, դա արդեն կապ չունի որտեղ եք բնակվում, կարող էիք նաև չաշխատողի մայրության նպաստ ստանալ, ստացե՞լ եք: Չաշխատող անձին մայրության նպաստ նշանակվում է, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի (140 օրվա) ընթացքում:
Այո, ստացել եմ երկուսն էլ:
Բարև Ձեզ, Նարինե: Երեխայի խնամքի նպաստի իրավունք ունի այն քաղաքացին, որը ՀՀ բնակչության պետական ռեգիստրում երեխայի հետ գյուղական բնակավայրի հասցեով հաշվառված է եղել և փաստացի բնակվել է առնվազն մեկ տարի անընդմեջ՝ մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը: Չաշխատող մայրը գյուղական բնակավայրում նույնպես ստանում է երեխայի խնամքի նպաստը, սակայն պետք է համապատասխանի վերը նշված պայմաններին: