Ռուզաննա.
Ես որպես անհատ ձեռներեց գրանցվել եմ 04.02.2016թ-ից, աշխատել եմ մինչև 01.09.2016 ու գնացել ֆիզ. արձակուրդ, հարկայինով դադար եմ տվել մինչև երեխայիս երեք տարին լրանալը: Խնդրում եմ պատասխանեք հարցիս` կարո՞ղ եմ օգտվել ամենամսյա նպաստից (18 000 դրամ) և ու՞մ դիմեմ: Կանխավ շնորհակալ եմ:
Չեք կարող ստանալ, որովհետև Դուք վարձու աշխատող չեք:
Ինքնուրույն, իրենց աշխատանքով ապահովված անձանց (Անհատ ձեռնարկատերեր և նոտարներ) տրվում են հետևյալ տեսակի ապահովագրական նպաստները.
հիվանդության նպաստ, ինչը տրվում է միայն հիվանդանոցային բուժման հաստատությունում (ստացիոնարում) բուժման ամբողջ ժամանակաշրջանի համար, բայց ոչ ավելի,քան մեկ օրացուցային տարվա ընթացքում 60 օր:
• պրոթեզավորման նպաստ, ինչը տրվում է հիվանդանոցային բուժական հաստատությունում (ստացիոնարում)
գտնվելու ամբողջ ժամանակաշրջանի համար:
• հղիության և ծննդաբերության նպաստ, որը տրվում է այն չափով, ինչը նախատեսված է վարձու աշխատողների համար (Վարձու աշխատողին հղիության ու ծննդաբերության
նպաստ տրվում է 140 օր տևողությամբ արձակուրդի ժամանակաշրջանի համար (հղիության` 70 օրացուցային օր և ծննդաբերության` 70 օրացուցային օր:)
Ավելի մանրամասն…